Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:12 22-02-2023

Ուժի կիրառման սպառնալիքով համաձայնությունների վերանայումն անընդունելի է․ Արարատ Միրզոյան


Հայաստանն անընդունելի է համարում ուժի կիրառման սպառնալիքով համաձայնությունների վերանայումը։ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Լաչինի միջանցքում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» տեղում անցակետ ստեղծելու մասին Ադրբեջանի նախագահի պահանջի վերաբերյալ հարցին։

Նախարարը հիշեցրեց, որ Բերձորի միջանցքի արգելափակմանն անմիջապես հետևեց Հայաստանի արձագանքը, ընդ որում Բրձորի միջանցքի հետ կապված կարգավորումները ձեռք են բերվել և արտացոլված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

«Ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով այս կարգավորումների վերանայումը մեզ համար անընդունելի է և չի կարող ընդունելի լուծում լինել»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով, Բաքվի նպատակներն ակնհայտ են, և դրանք կայանում են Բերձորի միջանցքին համարժեք երթուղի ստանալու փորձի մեջ։ Հայկական կողմի համար սա նոր նարատիվ չէ, և այս հարցով Երևանի դիրքորոշումը նույնպես հայտնի է։ «Մենք ունենք Լաչինի միջանցքը, որն, ի դեպ, մինչև վերջին պատերազմը ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ընթացքում մատնանշվում էր որպես բացառիկ մարդասիրական ճանապարհ։

Հաշվի առնելով, որ Արցախի հայությունը բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն էր, այս միջանցքին ի սկզբանե մեծ նշանակություն էր տրվում։ Եվ ադրբեջանական կողմը նույնպես ընդունում էր այս փաստը»,- ասաց նախարարը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունները նույնպես արտացոլված են ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, այնպես էլ հետագա փաստաթղթերում։

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է և շատ կառուցողական։ Մենք մեր հանձնառությունն ենք հայտնել տարածաշրջանային, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցությունների արագ ապաշրջափակմանը՝ համաձայն այն պետությունների ինքնիշխանությանն ու օրենսդրությանը, որոնց տարածքով անցնում են երթուղիները։ Կարծում եմ, որ սա շատ հիմնավոր, կառուցողական և թափանցիկ մոտեցում է»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ մոտեցումը հաստատվել է Մյունխենի հանդիպումներում։ Միաժամանակ նա ընդգծեց գործող համաձայնագրերի վերանայմանն ուղղված ուժի կիրառման սպառնալիքի և ագրեսիվ քաղաքականության անթույլատրելիությունը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»