Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:03 21-02-2023

Դավթաշենում պիտբուլը հոշոտել է 23-ամյա աղջկա ձեռքը. շան տերը հերքում է, իսկ պատկան մարմինները՝ լռում

«Շները հարձակվեցին հարևանուհուս դստեր վրա։ Աղջիկը իր շանն էր զբոսանքի հանել և շները սկզբում հարձակվեցին այդ փոքրիկ շան վրա, հետո հարևանուհուս երեխան իր շանը գրկեց, որ պաշտպանի, բայց իրեն վրա արդեն վրա տվեցին։ Ձերքը կծել են, նա և իր ընկերուհին ահավոր հոգեվիճակում են։ Մեր բակում՝ այդ հատվածում, արդեն հաճախակի է դարձել նման երևույթը։ Բայց շների ագրեսիայի դեմը ոչ մեկը չի առնում։ Սա արդեն անտանելի է դարձել, երբ շները մարդկանց վրա են հարձակվում, կծում, ունենք վերջին շրջանում արդեն երկու մահվան դեպք։ Նշվածս վայրը, գտնվում է Դավթաշեն 2 թաղամասի 36, 37 շենքի հետևի մասում, դպրոցի ճանապարհին», - իր ֆեյսբուքյան էջում գրել էր բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը։

Մեզ հետ զրույցում Կիրակոսյանը, մանրամասներ պատմելով չորս օր առաջ տեղի ունեցած դեպքից, մանրամասնեց, որ բոլորի համար անակնկալ էր նման մասշտաբի ձայներ լսելը. «Այդ ձայներն ահավոր էին, չէիր տարբերի, թե քանի շուն կար, որովհետև կարող է երկու շուն էին, իրենք էլ՝ երկու ջահել աղջիկ են եղել։ Իհարկե, լինում է այնպես, որ դպրոցի մոտ կամ հարակից շրջաններում երեխաների վրա հաչում են, գոռգռում ենք՝ փախչում են, մենք կարծեցինք, որ դա հերթական դեպքն է, բայց ուրեմն դպրոցի մոտ մի տնակ կա, որը չգիտեմ, օֆիս են սարքել, թե ավտոտնակ, այնտեղից երկու կին դուրս եկան ու շատ հետաքրքրիր էր, որ այդ գոռոցներին, իսկ այդ պահին ամունուս էլ ասացի Արմե՛ն, հասի՛ր, որովհետև շատ անմարդկային գոռում էին, մտածեցի անգամ, որ կենդանիներ չեն հարձակվել, քանի որ աղջիկներից մեկը պառկել էր հատակին, ու չէր շարժվում, պատշգամբիս լույսը այդքանը թույլ էր տալիս, որ նայեի, ինքը երևի հետո սթրեսից դուրս է եկել ու մորը պատմել, որ ձայներ է լսել կողքի՝ 37 շենքից, ու դա էլ իրենց շենքի պիտբուլ պահողն է, որը հարձակվել է իրենց շան վրա, որը կարծեմ, փոքր պուդել ցեղատեսակի է, աղջիկը այդ պուդելին գրկել է, որ պիտբուլը չհոշոտի, բայց պիտբուլը աղջկա ձեռքն է հոշոտել, իսկ պիտբուլները որ բռնում են, սրանք վարձովի շներ են, ու փաստորեն, հրաշքով աղջիկը փրկվեց, ու երբ հարցրի, թե ոնց է եղել , մայրն ասել է, որ երեխայի ձեռքը վնասվել է, ու ամենավատն այն է, որ պիտբուլի տերը հերքում է, որ դա իր շունն է եղել, ու ինքն առանց դնչկալի ու շղթայի դուրս է թողում»։

Կիրակոսյանի խոսքով՝ իրենք այդ այդ նույն շան հետ կապված էլի խնդիր են ունեցել, որովհետև փոքրիկ խաղահրապարակ կա իրենց շենքի մոտ, ու կապ չունի առհասարակ՝ ինչ շուն է. «Այդ մարդն ադեկվատ չի պահում իր շանը, իսկ այդ շները գոռոցի վրա են վազում, ու այդ մարդն էլ իր շանը բաց է թողնում այն ժամանակ, երբ մութ է լինում, դուք պատկերացնո՞ւմ եք վտանգավորության աստիճանը։ Առհասարակ շնաբանության մեջ այնպես է, որ պիտբուլը եթե բռնում էլ է ինչ որ բան, հոգեբանորեն այնպիսի վիճակում է լինում, որ բաց չի թողնում։ Նախ օրենքի մասին կուզեի շոշոփել, որն ընդունեց Նաիրա Զոհրաբյանը, որը փաստացի իրավունք է տալիս, որ ինչ-որ մեկը գա ու ասի, որ իրենք կենդանիներին դաժան են վերաբերվում, որ օրինակ՝ կաշին քերթել չի կարելի, կամ օրինակ ֆերմերին կարելի է դրա համար դատել ու երեք տարի նստացնել։ Քաղաքներում չպետք է լինեն թափառող շներ․ ո՛չ ստերջացված, ո՛չ էլ պատվաստված։ Կենդանիները չպետք է անտեր մնան ու պարտադիր պետք է ունենան տերեր։ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ավստրիացի գիտնական, էթոլոգիայի՝ կենդանիների վարքագիծն ուսումնասիրող գիտության հիմնադիր Կոնրադ Լորենցն իր «Ագրեսիա» գրքում, ոհմակային բնազդով ապրող շների հոգեբանությունը բացատրելիս նշում է, որ նույնիսկ տանը պահվող շան նկատմամբ, ով ոչ թե մարդ, այլ թեկուզ իր ցեղակցի է կծել (նա որձի ու էգի օրինակն է բերում), շատ ուշադիր է պետք լինել։ Հատկապես նա նրանց մասին է ասում ում տանը ապրում են երեխաներ։ Գիտնականը փաստացի մեջբերում է Ավստրալիայի Դինգո (չշփոթել նույն անունով գործող կազմակերպության հետ) շների բնազդային պահվածքը և նկարագրում, թե այդ, սկզբում սովորական ընտանի, շները ինչպես են վայրենանում և ինչպես են սկսում ոչնչացնել Ավստրալիայի բնիկ կենդանիներին։ Լորենցը, նկարագրելով շներին, հերքում է այն կարծիքը, թե շները երեխաների վրա չեն հարձակվում և նշում, որ շները պետք է ունենան իրենց տերերին, քանի որ, անկախ ամենից, դա է նաև դրված իրենց բնազդում», -հավելեց Կիրակոսյանը։