Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:50 17-06-2025

Ալավերդու այցեքարտը «օդում կախված է»

1977-ին կառուցված Ալավերդու ճոպանուղին արդեն տասը տարի է չի աշխատում։ Ճոպանուղու բացակայությունը փակվելու օրից մինչ օրս շարունակում է մի շարք անհարմարություններ ստեղծել քաղաքի ամենամեծ՝ Սարահարթ թաղամասի բնակիչների համար: Քաղաքի երկու մասերն իրար կապող ճոպանուղին բացառիկ նշականություն ունի քաղաքի համար: Ճոպանուղին մասնավոր սեփականություն է, և այն վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ այս տարիներին համայնքի տարբեր ղեկավարներ ձեռնարկել են, սակայն ոչ մեկն այդպես էլ հաջողություն չի ունեցել:

Ճոպանուղին նախկինում պատկանել է Ալավերդու պղնձաձուլական գործարանին՝ հետո անցել «Վալլեքս» խմբի ընկերության հաշվեկշիռ: Հատկապես հիմա, երբ Ալավերդիում քաղաքային տրանսպորտը մեղմ ասած կաթվածահար վիճակում է, իրենց դարն ապրած ավտոբուսները հաճախ են ուղեւերներին կանգառում թողնում։

Այն բացի տրանսպորտային միջոց լինելուց, գրավում էր նաեւ քաղաք այցելող ու քաղաքով անցնող զբոսաշրջիկներին: Պարապուրդի այս տարիներին ճոպանուղին թալանվել է, վերածվել աղբանոցի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին