Արտաքին 3 տարի առաջ - 23:55 18-02-2023

Եթե ​​ճանապարհը բաց է, ինչպե՞ս կարելի է դա շրջափակում անվանել. Ալիևը կրկին պնդում է, որ Լաչինի միջանցքը բաց է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ Լաչինի միջանցքը շրջափակված չէ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Մյունխենում կայացած «Հաղթահարե՞լ լեռները, անվտանգություն հաստատել Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից, երբ սկսվել է «ակցիան», ճանապարհով երթևեկել է 2500 տրանսպորտային միջոց։ Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ շրջափակում չկա։

«Դեկտեմբերի 12-ից մինչ այսօր, երբ մեր քաղաքացիական ակտիվիստները գտնվում էին անցակետում, այնտեղով անցել է 2500 մեքենա, այդ թվում՝ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մեքենաներ։ Կարմիր խաչի կոմիտեի կողմից Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել մոտ 100 հիվանդ։ Եթե ​​ճանապարհը բաց է, ինչպե՞ս կարելի է դա շրջափակում անվանել»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն քննարկման ժամանակ հայտարարել էր, որ արդեն 70 օր է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, և, դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղում առկա է հումանիտար ճգնաժամ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ