Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 22:10 18-02-2023

Շատ կարևոր է՝ մեր տարածաշրջանի վրա ևս միջազգային ուշադրություն լինի, որովհետև շատ ռիսկեր կան. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը միջազգային հանրության ավելի շատ ուշադրության կարիքն ունի՝ առկա ռիսկերի պայմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։

«Գլոբալ կայունությունը կարող է բարելավել իրավիճակը մեր տարածաշրջանում, որովհետև դուք գիտեք, որ արդեն երկար ժամանակ ողջ միջազգային ուշադրությունը հասկանալիորեն կենտրոնացած է Ուկրանիայի վրա, և դա ստեղծում է նոր ռիսկեր մեր տարածաշրջանի համար։ Շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանի վրա ևս միջազգային ուշադրություն լինի, որովհետև ես կարծում եմ, որ շատ ռիսկեր կան։ Որն է մեր մոտեցումը։ Մենք հավատարիմ ենք մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարագին, որովհետև մենք հավատում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգն ավելի լավը կդարձնեն իրավիճակը մեր տարածաշրջանի շուրջ։ Մենք կարծում ենք, որ սա շահավետ է ողջ տարածաշրջանի համար, իսկ մեզ համար շատ կարևոր է՝ աշխատանքի մեր մասն անելու առումով»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա