Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 18-02-2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանքին պետք է վերջ տրվի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանքին պետք է վերջ տրվի։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած «Հաղթահարե՞լ լեռները, անվտանգություն հաստատել Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ իր ունեցած ելույթում։

Ալիևը շեշտում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է լավ օրինակ լինել, թե ինչպես են լուրջ տարաձայնություններ ունեցող երկրները համախմբվում և փակում թշնամանքի էջը։ Նրա խոսքով՝ լիովին փոխվել է ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը և հավանաբար այն այլևս չի լինի այնպիսին, ինչպես կար ռուս-ուկրաինական պատերազմից առաջ։

Վերջինս հիշեցրել է, որ երկու տարի առաջ 44-օրյա պատերազմ է տեղի ունեցել, և հայտնի է, թե այն ինչպիսի ավերածությունների և դժվարությունների պատճառ է դարձել։ Նա նշել է, որ հենց այս պատճառով իրենց ցանկանում են խաղաղություն հաստատել Եվրասիայում։

Ալիևի համոզմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխեն րենց վաղեմի փոխադարձ ատելությունը, և վերջ դրվի երկու երկրների միջև թշնամանքին։

«Ներկայումս մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հուսով եմ, որ մենք այն շուտով կավարտենք, և կարծում եմ, որ սա լավ օրինակ կարող է լինել պատմական լուրջ տարբերություններ ունեցող երկրների համար՝ համախմբվելու և թշնամության էջը փակելու համար»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը