Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 18-02-2023

Ռուսաստանը պետք է արձագանքի Ադրբեջանի և ԱՊՀ մյուս երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը. Զատուլին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանի Ադրբեջանի և ԱՊՀ-ի գործընկերների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը։ Այս մասին Զատուլինն ասել է «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Զատուլինը շեշտել է, որ Ադրբեջանն Ուկրաինային զենք է մատակարարում, ինչի վրա Ռուսաստանը աչք է փակում։ «Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինային, մատակարարում է 2022 թվականին արտադրված ականներ, մենք աչք ենք փակում սրա վրա։ Ստիպված ենք փակել, սրացում չենք ցանկանում։ Մենք փորձում ենք զսպել պարագիծը, բայց պետք է պարբերաբար ետ քաշվել»,- ասել է նա։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ Ռուսաստանին այլևս չեն հարգի, եթե Մոսկվան չպատասխանի իր հարևան պետությունների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը։ «Ես հիմա խոսում եմ ոչ միայն Ադրբեջանի, այլև Ղազախստանի, ու մնացած բոլորի հետ կապված։ Հակառակ պարագայում մեզ այլևս չեն հարգի»,- հայտարարել է գործիչը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում Ադրբեջանից Ուկրաինա զենք մատակարարելու մասին տեղեկություններ էին տարածվել։ Հրապարակումների համաձայն՝ Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել նախորդ տարվա արտադրության 120 միլիմետրանոց ականներ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում երախտագիտություն էր հայտնել վերջինիս՝ իր երկրի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։



Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում