Արտաքին 1 տարի առաջ - 18:32 22-07-2025

Ռուսաստանը վերջապես հասկացել է, որ Ադրբեջանն այն չէ, ինչ իրեն ներկայացնում է․ Զատուլին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրացումը հանգեցրել է այն բանի ըմբռնմանը, որ Բաքուն այն գործընկերը չէ, որի տեղ էր դրել իրեն։

Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ռուսաստանը երկար ժամանակ «թմրած» է եղել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին խոսակցություններով։

Սակայն այժմ, նրա խոսքով, Բաքուն կարիք չունի բարեկամական պետություն ձևանալ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը չափազանց զբաղված է Ուկրաինայի իրադարձություններով և Արևմուտքի հետ առճակատմամբ, որպեսզի լուրջ արձագանքի իրենց այն գործողություններին, որոնք հակասում են ՌԴ ազգային շահերին։

Զատուլինն ընդգծել է, որ Ադրբեջանը, հույսը դնելով Թուրքիայի աջակցության վրա՝ միտումնավոր սրում է Անդրկովկասում իրավիճակը և անտեսում Ռուսաստանի և Հայաստանի հետ նախկինում կնքված համաձայնագրերը։ Պատգամավորը նաև հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան