Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:57 17-02-2023

Արցախի բուժկենտրոններում արդեն մոտ 70 օր է, ինչ պլանային վիրահատություններ չեն իրականացվում

Արցախում այս պահին նորից գազ կա, բայց վերջին օրերի փորձը հաշվի առնելով՝ ցանկացած պահի կարող է նորից կտրվել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Արդեն չենք էլ կենտրոնանում գազ լինել-չլինելու վրա, որովհետև արդեն չենք հասկանում, թե որ ժամին են անջատում, իսկ որ պահին միացնում։ Այս պահին մի քանի ժամ է, որ գազ կա»,- ասաց նա։

Արցախի մեր հայրենակիցներն արդեն ավելի քան 1 ամիս է՝ զրկված է Հայաստանից Արցախ հասնող հոսանքից՝ ադրբեջանցիների կողմից մալուխների վնասելու հետևանքով։

«Այդ մալուխներն անցնում են Բերձոր քաղաքով։ Հենց այդ հատվածում էլ վնասել են։ Եվ հիմա ամբողջությամբ մեր մի քանի փոքր ՀԷԿ-երի հույսին է մնացել Արցախը, որը չի բավականացնում»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Արցախում շարունակվում են օրական 6 ժամ տևող հովհարային անջատումները։

«Նաև խափանումներ են շատ լինում՝ կապված ծանրաբեռնվածության հետ։ Բայց Արցախէներգոն հրաշալի աշխատում է, ու շատ արագ վերացնում են խափանումները։ Նաև հովհարային անջատումների գրաֆիկն է անխափան աշխատում։ Փորձում ենք այդ կերպ դիմակայել»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում գազի մատակարարման դադարեցումը բազմաթիվ այլ խնդիրների է հանգեցնում։

«Ե՛վ վթարներն են շատ լինում, և՛ հոսանքով հնարավոր չէ անջատումների պարագայում ջեռուցում ապահովել»,- ասաց նա։

Նաև այս պատճառով, Արցախում դպրոցները շարունակում են փակ մնալ։ Երեխաները զրկված են կրթության իրավունքից։

«Հուսով եմ, որ գազամատակարարումը չի ընդհատվի, ու կկարողանանք երեխաների համար անհրաժեշտ ջեռուցումն ապահովել»,- ասաց նա։

Ներկա պայմաններում, ըստ պատգամավորի, ամենածանր վիճակը բուժհաստատություններում է ու առողջապահության ոլորտում։

«Արցախում արդեն մոտ 70 օր պլանային վիրահատություն չի կատարվում։ Դրանով պայմանավորված՝ հարյուրավոր ու հազարավոր հիվանդներ, որոնք կարող էին փոքրիկ միջամտությամբ ապաքինվել ու առողջական խնդիրներ չունենալ, հայտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Իսկ «Կարմիր Խաչի» միջոցով մի քանի հիվանդի տեղափոխումը հարցի լուծում չէ, որովհետև ծանր վիճակում են գտնվում հազարավոր մարդիկ։ Շատերին էլ ուղղակի փրկել չի հաջողվում։ Եթե անգամ ռումբերի պայթյուններ էլ չկան, սա ևս պատերազմ է, ու այս ընթացքում մարդիկ են մահանում՝ առկա իրավիճակի պատճառով։ Այդ առումով իրավիճակը բուժհաստատություններում ծայրահեղ է»,- ասաց նա։

Ահա այս բարդությունների դեմ պայքարող Արցախի բնակիչ պատգամավորն անդրադարձավ նաև Արցախում առկա ճգնաժամային պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիային ուղարկված մարդասիրական օգնությանը։ Դա ուղարկել է ՀՀ իշխանությունը, որը գործակցում է մեր թշնամու հետ և ունի համատեղ սցենար։ Հետևաբար, իրենց համար թշնամի չէ, այլ բարեկամ երկիր է, որին և իրենք ուղարկել են այդ մարդասիրական օգնությունը։ Մենք արդեն վաղուց նման երևույթներից չենք զարմանում։ Այս քայլով իրենք նաև բացահայտ չեղյալ հայտարարեցին Ցեղասպանությունը և ավելի դժվարեցրին այն պայքարը, որ տարվում էր համարյա մեկ դար Ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ»,- ասաց նա։

Պատգամավորը հիշում է Արցախի ճգնաժամային պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելու մասին իմանալու պահը։

«Երբ իրենք առաջին անգամ ուղարկեցին այդ օգնությունը, ես մտածել եմ, թե ինչ եմ ես զգում, երբ թշնամու քաղաքներն են ավիրվել, ու այնտեղ նույնիսկ երեխաներ են զոհվել։ Իհարկե, ես՝ որպես կին ու մայր, և շատ-շատերն այստեղ, հասկանալով, թե ինչ է հարազատ կորցնելը, երեխա կորցնելը, բնավ չուրախացանք տեղի ունեցած այդ աղետով։ Բայց ես նաև չեմ կարողանում կիսել ցավն այնտեղի բնակչության հետ, որովհետև այդ մարդիկ դեռևս մոր կրծքի տակ, արդեն իսկ իրենց երեխաներին ատելություն են ներշնչում մեր երեխաների հանդեպ։ Ուղղակի ծանր է գիտակցումը, որ Հայաստանում կան իշխանություններ, որոնք հայտարարում են, որ պիտի զոհեն 120,000 արցախցիներին ու դա անում են առանց աչք թարթելու։ Միևնույն ժամանակ, հային սպանողին ու կոտորողին ծորացող ժպիտով օգնություն են ուղարկում։ Այնուհետև, ինչպես տեսանք, արտգործնախարարների հանդիպման ժամանակ փոխադարձ շնորհակալությունները, բարեկամական ինչ-որ հարաբերությունների մասին պլաններ։ Մի խոսքով, իրենք (նկատի ունի ՀՀ իշխանություններին- խմբ․) իրենց ուղին ընտրել են, որը որևէ կա չի կարող ունենալ Հայաստանի ու Արցախի ընտրած ուղու հետ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է