Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:52 16-02-2023

Սահմանին կանգնած տղերքի աչքերին ոնց եք նայելու․ Սեյրան Չիլինգարյան

«Այստեղ ծանոթ տղաներ են ապրում, կռված տղաներ։ Եկա, մտածեցի՝ կկարողանամ մի բանով օգտակար լինեմ, էն էլ մինչև եկանք, ոստիկանությունը իր գործը արել էր, մտել էին, ասում են՝ ջարդել են, զոռով մարդկանց հանել։ Շատ տհաճ է։ Գոնե էս ցրտին չլիներ այսքանը»,- Պռոշյանում տեղի ունեցող իրադարձություններին Oragir․News-ի հետ զրույցում անդարադարձավ «Ֆիդայիներ» կառույցի նախագահ, «Դժողքի ձոր» բարձունքի փոխհրամանատար Սեյրան Չիլինգարյանը։

«Տղերքը էս պահին սահմանում են ու իմանում են, որ ընտանիքը փողոցում է, շատ տհաճ երևույթ է։ Ես չգիտեմ այս շենքի կարգավիճակը, բայց գոնե մինչ մարտ սպասեին։ Քաղաքի մոտ շենքեր կան, որ ուղղակի քանդվում են։ Պետությունը թող վերցնի այդ շենքերը սեփականատիրոջից, պատժի, որ-ինչ որ բան չեն ձեռնարկում, ու տան կարիքավոր մարդկանց»,- հավելեց Սեյրան Չիլինգարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին, Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած ընտանիքներին բռնի ուժով ոստիկանությունը վտարել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»