Ներքին 3 տարի առաջ - 19:59 15-02-2023

Թուրքիայից Հայաստանի ակնկալիքներն արդարացված չեն․ Վերճիհան Զիֆլիօղլու

«Հայաստանի կառավարությունը ու, ընդհանրապես, Հայաստանի մամուլն ու համայնքը Թուրքիայի հետ սահմանի բացման առումով մեծ ակնկալիքներ ունեն։ Այդպիսի ակնկալիքները, կարծում եմ, որ արդարացված չեն»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայում հայկական համայնքի ներկայացուցիչ, լրագրող Վերճիհան Զիֆլիօղլուն՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի այցին Թուրքիա։

«Նախ, հիմա ժամանակը չէ։ Երկրորդ՝ Թուրքիայում ընտրություններ են սպասվում։ Երրորդ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև, այդ առումով, դեռևս որևէ պայմանավորվածություն օրակարգ չի ներառվել։ Դեռևս Ցեղասպանության մասին էլ ընդհանրապես չի խոսվել։ Այս ամենի ֆոնին Հայաստանի ու Արցախի առումով բավականին խնդիրներ եղան, պատերազմ եղավ»,- ասաց նա։

Արդեն 20 տարի շարունակ քաղաքական ոլորտ լուսաբանող լրագրողի համար անհասկանալի ու զարմանալի է թվում Հայաստանի ներկա գործելաոճը։

«Մարդասիրական օգնություն ուղարկեցին։ Այո, շատ լավ է, բոլոր երկրներն էլ ուղարկեցին։ Բայց Հայաստանն այս օգնությունը տեղափոխում է քաղաքական դաշտ։ Ըստ իս, այդպիսի բան սպասելն անկարելի է: Հայաստանի վարմունքն այս իրավիճակում անսպասելiն սպասել է նշանակում»,- ասաց նա։

Այս առումով, հայազգի լրագրողին հիշեցրինք հումանիտար օգնությունը տեղափոխելու ճանապարհին իբր հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի ֆոնին «պատահաբար» ֆիքսված լուսանկարի հրապարակման, սահմանը բացելու համար առաջ քաշվող նախապայմանի ու այլ նշանների մասին, որով, Թուրքիան, ըստ ամենայնի, արտահայտում է տեսակետը՝ հետագա գործունեության առումով։

«Այո՛, նույն կերպ խոսվում է նաև Սյունիքի մասին։ Իսկ սահմանի բացումը պարզապես երկրաշարժի համար էր։ Դա փոքր քաղաքական կեցվածք էր։ Այսինքն, այստեղ պետք չէ շատ մեծ բան տեսնել։ Մի լրագրող զանգեց ու հարցրեց, թե Հունաստանի ու Հայաստանի քայլերն այս մարդասիրական օգնությամբ ավելի կզորանա՞ն, և այն։ Ես էլ ասացի, որ Հունաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և Թուրքիայի քաղաքականությունը նույնը չէ։ Այսինքն, չենք կարող․ Հունաստանի հետ եղածները կլինեն նաև Հայաստանի հետ։ Մեկը Եվրոպայի մեջ է, մյուսը՝ Կովկասի մեջ փոքր երկիր»։

Այդուհանդերձ, արձանագրենք, որ Արարատ Միրզոյանը Թուրքիա կատարած այցի ընթացքւոմ հայտարարեց, որ թուրքական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել Անիի ավիրված կամրջի համատեղ վերանորոգման նախագծի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր