Ներքին 3 տարի առաջ - 11:44 15-02-2023

Պարզվեց հայ փրկարարներն իրոք «պատանդ» են Թուրքիայում. Գեղամ Մանուկյան


Պարզվեց հայ փրկարարներն իրոք «պատանդ» են Թուրքիայում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Կարճ ժամանակ հետո տեղեկություն ստացա, որ մեր փրկարարները եւս, այլ օտար պատվիրակությունների նման, պատրաստվել են վերադառնալ Հայրենիք։ Հավաքել են արդեն իրենց բազավորման վայրի վրանները, այլ մոդուլներ Հայաստան գալու համար։ Անակնկալ, նրանց նոր հրաման է տրվել՝ շարունակել մնալ Ադըյամանում, որպեսզի այսօր Արարատ Միրզոյանի հետ լուսանկարվեն ու նոր միայն վերադառնան։

Մեկ լուսանկարի համար նրանք շարունակելու են մնալ Թուրքիայում, ուր անկանկալ տագնապով, առանց հավելյալ պատրաստության ուղարկել էին»:

Նշենք, որ Արարատ Միրզոյանն այսօր մեկնելու է Թուրքիա, որտեղ տեղի է ունենալու նրա և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարը երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաքում հանդիպելու է նաև որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին