Ներքին 3 տարի առաջ - 20:26 13-02-2023

Արցախը Հայաստանի Հանրապետության զրահաբաճկոնն է. Ցողիկ Աշիկյան

Համագումարը տարիներ ի վեր այս ձևաչափով տեղի չի ունեցել, և երբ այդպես ենք ասում, ի նկատի ունենք երիտասարդական, ուսանողական և պատանեկան միավորների պատասխանատու մարմիններին հավաքել միասնաբար հայրենիքի մեջ՝ քննելու և արժևորելու մեր կատարած աշխատանքները։ Մեր հիմնական նպատակն էր այդպիսով վերարժևորել ծրագրերի արդյունավետությունը և մտածել դրանց բարեփոխման ուղղությամբ։ Այս համախմբման կարևոր նպատակներից մեկն էլ աշխատանքներին նոր թափ հաղորդելն էր ր կենտրոնացնել մեր ներուժը ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ՀՅԴ Երիտասարդական համագումարն ամփոփող մամուլի ասուլիսին ասաց ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատուներից Ցողիկ Աշիկյանը:

«Կրկին հաստատում ենք, որ ՀՅԴ երիտասարդականը հանձնառու է արմատախիլ անել հարմարվողականությունն ու պարտվողականությունը մեր երիտասարդության շրջանակներում: Հաստատում ենք, որ խաբկանք է այն կարծիքը, որ առանց Արցախի հնարավոր է խաղաղ ապրել Հայաստանում: ՀՅԴ երիտասարդականը շարունակում է պայքարը բոլոր ապազգային իշխանությունների դեմ, և խանգարելու է իրենց քաղաքականությունները, արգելք է հանդիսանում Հայաստանի թրքացման իրենց ծրագրերի առջև»,-ասաց նա՝ հավելելով, որ համագումարը բավական հաջող ընթացք է ունեցել։

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, Ցողիկ Աշիկյանն ասաց, որ ՀՅԴ երիտասարդական կառույցները Արցախի շրջափակման առաջին իսկ օրից պայքարել են՝ փորձելով հանրայնացնել տեղի ունեցող իրադարձությունները, աշխարհին լսելի և տեսանելի դարձնել այդ շրջափակման իրական նպատակը, որն է Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականության շարունակումը և Արցախի հայաթափումը, ստիպել սեփական կառավարություններին՝ գործնական քայլեր կատարել և գործուն աջակցություն ցուցաբերել Բերձորի միջանցքի բացմանն ու Արցախի ապաշրջափակմանը։

Աշիկյանի խոսքով ՀՅԴ երիտասարդականի համար միշտ Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրակարգը առաջնային է և իրենք ետքայլ չեն անելու, քանի դեռ թուրքական իշխանությունները չեն ճանաչել և չեն հատուցել:

ՀՅԴ երիտասարդները վստահ են՝ արդարությունը մի օր հաղթելու է, թեկուզև՝ ուշ, ու դա լինելու է կատարված աշխատանքի ու դեռ կատարվելիք մեծ աշխատանքի արդյունք: «Հայ դատի առաջնահերթ խնդիրներից այսօր հենց Արցախի հարցն է, և եթե այսօր Արցախին չտրվեց այն, ինչն ինքը պահանջում է՝ արդարությունը և իրավունքները, որպես հանրապետություն՝ հանրաքվեով հաստատված, մենք չենք ունենա հնարավորություն՝ Հայ դատի համար պայքարելու, քանի որ մեկ օղակը մյուսին լրացնում է: ՀՅԴ-ի հավատամքն ու իդեալը՝ ազատ, անկախ միացյալ Հայաստանի, շարունակում են մնալ օրակարգային և հեռանկարային, բայց դրա առաջին քայլն այսօր Արցախն է, Արցախի անկախությունը, Արցախի ժողովրդի անվտանգությունը: Արցախը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության զրահաբաճկոնը»,- ասաց Ցողիկ Աշիկյանը:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման