Ներքին 3 տարի առաջ - 19:10 08-02-2023

«Խաչակիրներ» ջոկատի հետ չխաղաս, դեռ մեռած չենք․ Շահե Աճեմյանը՝ Սարգիս Պողոսյանին

1989 թվականին ստեղծված Կարո Քահքեջյանի (Սպիտակ Արջ ) հրամանատարությամբ՝ Արցախի պաշտպանության համար մարտընչած «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիրներից՝ Շահե Աճեմյանը չի համակերպվում իրողությանը, որ նույն անվամբ այլ ջոկատ է գործում։

Շահե Աճեմյանը բացատրություն է պահանջում Սարգիս Պողոսյանից։ Գրում է․ « «Խաչակիրներ» ջոկատի ??? Լսի տղա ջան ..... «Խաչակիրներ» ջոկատի հետ չի խաղաս դեր մեռած չէնք ՀԿ էս ՀԿ մնա ......... «Խաչակիրներ» ջոկատը մի հատ է ԱՐՑԱԽԻ ՀԱՏՈՒԿ ՈՒԺԵՐՆ ԵՆ ... Հրամանատար Կարո Քահքէջյանի Սպիտակ արջի ջոկատն է, իսկ երկրորդ հրամանատարը գնդապէտ Արթուր Պողոսյանն է :
Հ.Գ մեկը սրան դող հասկացնի»։

«Խաչակիրներ» անվամբ կառույցի ղեկավար և ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը Oragir․News-ի հետ զրույցում ասաց, որ իր ստեղծած կառույցը պետական գրանցում ունի։

2020 թվականից հետո իր հրամանատարությամբ կամավորները մասնակցել են հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին։

Կարո Քահքեջյանի զոհվելուց հետո «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարը եղել է գնդապետ Արթուր Պողոսյանը, փոխհրամանատարը՝ Շահե Աճեմյանը, ով Կարոյի մոտ ընկերն էր և ջոկատի համահիմնադիներից։

Սարգիս Պողոսյանն Oragir․News-ի հետ զրույցում ասաց, որ ջոկատի անունը պատահաբար չի ընտրել․ «Ես իմ ներսում խաչ ունեմ, օրինական գրանցել եմ իմ կազմակերպությունը։ Ուրախ եմ, որ Սպիտակ Արջից հետո իր ջոկատը առաջնագծում է։ Կհամախմբվենք, իմ հրամանատարությամբ մեծ ջոկատ է հավաքվել և մենք հանուն ազգի ենք գործում»։

Արթուր Պողոսյան էլ նշեց, որ դեմ չէ համախմբմանը, բայց պետք է միշտ հիշել, թե ովքեր են ստեղծել «Խաչակիրներ» ջոկատը։ «Բոլորը թող իմանան, դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեր մօտ, երեսնին ալ կը խնդանք, բարի տեսքով...բայց հետ այսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք»,- ասել է հրամանատար Կարո Քահքեջյանը։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա