Ներքին 4 տարի առաջ - 19:49 26-05-2022

Աշխարհայացքային լուրջ խնդիր կա եկեղեցական տոների ընկալման հետ կապված. Տեր Շահե քահանան՝ Համբարձման տոնի մասին

Սուրբ Հարությունից 40 օր հետո` հինգշաբթի օրը, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է, որն այսօր նշում է Հայ առաքելական սուրբ եկեղեցին։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ՝ հարցնելով, թե որն է մեզանում Համբարձման տոնի հոգևոր խորհուրդը։ Նա պատասխանեց. «Այսօրվա՝ մեզանում տիրող իրավիճակը՝ կապված Համբարձման տոնի և առհասարակ մնացած տոների հետ, գալիս է նրանից, որ անցյալում թագավորը, իշխանը, կաթողիկոսը, ռամիկը, զորականը, բոլորը լծված էին մի նպատակի՝ հոգու փրկության, իսկ այսօր մենք միայն լսում ենք կենցաղային, սոցիալական, կերակուրի, հաճույքների մասին խոսք, անընդհատ փոխվում է մեր մտածողությունը, բայց Քրիստոսի զորությունը երբեք չի դադարում։ Այսինքն՝ եթե դու գոնե մեկ անգամ մտքով ասես, որ այսօր Համբարձման տոնն է, քո հոգին միանգամից պետք է ճախրի ու նստի հոր աջ կողմում, ինչպես Քրիստոսը, որովհետև մկրտված մարդը զգեստավորված է Քրիստոսով և Քրիստոս է կրում իր հոգու մեջ։ Մենք լուրջ խնդիր ունենք աշխարհայացքային, մեր համապետական կազմակերպման հետ, մենք լուրջ խնդիր ունենք եկեղեցական տոների հետ կապված (իհարկե, եկեղեցին կատարում է իր գործառույթները՝ ժամերգությունների միջոցով, պատարագների միջոցով), թե եկեղեցին է հետ քաշվել, որովհետև այն ներկա, հավիտենական կառույց է՝ ինքը հարս է, պատրաստվում է փեսային դիմավորելու, այստեղ թող փեսացուները մտածեն՝ այս դեպքում ժողովուրդը մտածի իր հոգու փրկության համար։

Տոնի աշխարհիկ խորհրդի վերաբերյալ Oragir.news-ը զրուցեց նաև տոմարագետ Գայանե Սիմոնյանի հետ՝ հարցնելով, թե ներկայումս որքանով ենք կարողանում պահել տոնի խորհուրդը, ինչին նա պատասխանեց.

«Համբարձման տոնը պարզապես Հիսուս Քրիստոսի համբարձման խորհուրդն է, այսինքն՝ երկիր բարձրանալու խորհուրդը, քանի որ աշակերտների աչքի առջև նա երկինք է բարձրացել քառասուն օր երկրի վրա ապրելուց հետո։ Խորհուրդն ընդհանուր առմամբ կապված է գարնան զարթոնքի, ծաղկունքի գեղեցկության ու բնության զարթոնքի հետ։ Հավանաբար դրան նախորդել են ժողովրդական տոներ, դրա համար ժողովրդի մեջ Համբարձման տոնը ամենալավ դրսևորված եկեղեցական տոներից մեկն է։ Երիտասարդ աղջիկները գնացել, ծաղիկներ են հավաքել, գուշակությունների հետ է կապվում նաև այդ ամենը, աղբյուրից ջուր են լցրել սափորի մեջ։

Ժողովրդական այս տոնն ամենալավը նկարագրված է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմում, թե ինչ մեծ խանդավառությամբ ու բազմաթափոր ուխտագնացությամբ են նշել հատկապես երիտասադները, որոնք այդ օրն իրենց բախտագուշակություններն են կատարել, ամեն բան այդտեղ շատ լավ է նկարագրված, իսկ առհասարակ դա Քրիստոսի՝ երկինք բարձրանալն է»։

Հարցին, թե ինչպես ենք տոնի խորհուրդն այժմ ընկալում, պատասխանեց. «Ժամանակակից հասարակությունը հիմա այդքան խորքային չի ընկալում, իսկ ժողովրդական սովորություններն ավելի ամուր էին նախկինում ընկալում, մինչև մեկ-երկու տարի առաջ, օրինակ, թաղամասեր կային, որ սեփական տներում երեխաները հավաքվում էին, արարողակարգը կատարում էին՝ տնից տուն շրջելով, երիտասարդներին գովաբանելով, փառաբանելով հատկապես նրանց առավելությունները, և նվերներ են ստացել նախկինում կամ օրինակ իրար նվիրել յուղ, ձու, բրինձ։ Հետո հավաքել ու հավաքած բաներով մեծ խնջույք կազմակերպել։ Այս շրջանի տոները, օրինակ, մեռնող և հարություն առնող աստվածության հետ կապված, իրենց հիմքում ունեն սիրո խորհոիրդը։ Հիմա եկեղեցում այն զուտ ծիսական արարողակարգով է կատարվում, իսկ ժողովրդական սովորույթների համաձայն՝ շրջում էին թաղից թաղ, հավաքած փնջերը նվիրում էին միմյանց։ Սա նաև ծաղկի տոն է, ծաղկունքի, բնության։ «Ջանգյուլում» էլ է կոչվում, դե, թուրքերեն բառ է․ «գյուլում» թուրքերենում նշանակում է «ծաղիկ»։ Հայկական երգեր էլ կան՝ նվիրված Ջանգյուլումին»։


Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի