Խոսք Ներքին 3 տարի առաջ - 21:26 07-02-2023

Փաշինյանին երկրի ղեկավար չեմ համարում․ Գևորգ Գևորգյանը առաջարկում է

14 տարեկանում արցախյան առաջին պատերազմին զինվորագրված Գևորգ Գևորգյանը հիմնադրեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպությունը։ Ռազմական, քաղաքական գործչին անհանգստացնում է Հայաստանում տիրող քաղաքական խառնաշփոթը։

Oragir․News-ի հետ զրույցում Գևորգ Գևորգյանն անդրադարձավ օր առաջ լուծում պահանջող քաղաքական և ռազմական խնդիրներին։

-Պարոն Գեւորգյան, եղել եք տարիքով ամենափոքր հետախույզը եւ թերեւս հենց այդ տարիքից պետականամետ ծրագրերի գործողությունների ջատագով եք։ Հայաստանում տիրող քաղաքական գործընթացներին ինչպիսի՞ գնահատական կտաք։

-Երկրի վիճակը գնահատում եմ ծայրահեղ ծանր։ Պետականության կորուստ, հայ ժողովրդի նոր ցեղասպանություն։ Այդ ամենը արդեն հինգ պակաս է․ պետականության կորստի և նոր ցեղասպանության առաջ դռները բաց են։ Ագրեսոր թշնամին հոխորտում է և քայլ առ քայլ գալիս է իրականացնելու իր հարյուրամյա երազանքները։

-Ելքը տեսնո՞ւմ եք եւ ի՞նչ առաջարկներ, ծրագրեր ունեք։

-Միակ ելքը միաբանման մեջ է։ Ելքը մեր մեջ պառակտում թույլ չտալն է, որը հետևողականորեն անում են բոլորը անխտիր, գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Ամենակարևորը դա անում է իշխանությունը, իսկ հասարակությունն ու ժողովուրդը գիտակցաբար թե անգիտակից գնում են դրան։ Գիտակցաբար պառակտում մտցնողները սրիկա են, իսկ անգիտակները՝ ավելի վատը։ Քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանին երկրի ղեկավար չի համարում, անվանում է «վարչապետի պաշտոնը ապօրինաբար զբաղեցնող անձ»։ Ասում է՝ ազգային ուժերը պետք է ճակատ կազմեն ապազգային ուժերի դեմ։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ