Ներքին 3 տարի առաջ - 16:10 07-02-2023

Ինչ արժեր Թավիշը. 13 օրվա համար՝ 7,5 մլն դրամ

Ընդդիմադիր պատգամավորից վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը, ինչ խոսք, ժամանակին շատ հրապարակային և թափանցիկ էր աշխատում։

Չէր խորշում անդրադառնալ իրենց կյանքին, կենցաղին, պատասխանում էր ամենաինտիմ հարցերին, ուղիղ լայվի ռեժիմով ցուցադրում էր իրենց տունը, աշխատասենյակը։

Եվ ահա, այդ հին ու բարի ժամանակներում՝ մասնավորապես, վարչապետ դառնալուց հետո 2 շաբաթվա ընթացքում՝ մայիսի 4-ին, նա հրապարակել է իրենց ծախսերի հաշվետվությունը՝ ապրիլի 10-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ այն ծախսերը, որոնք կատարել են քայլարշավի օրերին՝ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը։


Հրապարակված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ 13 օրվա ընթացքում այդ ժամանակվա ընդդիմադիր Փաշինյանը ծախսել է 7,500,000 գումար։

Հարց է առաջանում՝ որտեղից շարքային ընդդիմադիր պատգամավորին այդպիսի գումար, երբ իր աշխատավարձը հազիվ բավականացրել է 4 երեխաներ պահելուն, համեստ կենցաղ վարելուն։

Այդ գումարները ծախսվել են տեխնիկա, ջուր, խորոված, հյութ և քայլարշավի ժամանակ այլ անհրաժեշտ իրեր, սնունդ գնելու վրա։


Բայց, փաստորեն, ստացվում է, որ քայլողները ֆինանսական օգնություն են ունեցել այսպիսի ծախսեր կատարելու, այլապես նրանցից ոչ մեկ ոչ կայուն, բարձր վարձատրվող աշխատանք ուներ, ոչ էլ առանձնակի մեծ հարստություն և բիզնեսներ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում