Արտաքին 3 տարի առաջ - 12:30 07-02-2023

Ադրբեջանցի փրկարարները ժամանել են Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով այդ երկիր է մեկնել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հերթական օդանավը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ ինքնաթիռն Ադրբեջանից Թուրքիա կտեղափոխի դաշտային շարժական հիվանդանոց և 41 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ բժշկական և ոչ բժշկական անձնակազմ։ Բացի այդ Թուրքիա կմեկնի երկրորդ ինքնաթիռը, որը երկրաշարժից տուժածների համար կտեղափոխի վրաններ, անկողնային պարագաներ, ջեռուցիչներ և այլ սարքավորումներ։ Այս օդանավը Թուրքիա կմեկնի ժամեր անց։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցներ արդեն իսկ ժամանել են Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ-խմբ.) քաղաք։ Վերջիններս այս պահին գտնվում են դեպքի վայրում, մասնակցում են երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:

Նշվում է, որ Ալիևի հանձնարարականով Թուրքիա է մեկնել Ադրբեջանի ԱԻՆ-ի 420 աշխատակից՝ ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման և որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Սիրիայի տարածքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»