Արտաքին 3 տարի առաջ - 19:56 06-02-2023

Պուտինը պատրաստակամություն է հայտնել աջակցել Թուրքիային և Սիրիային` երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում․ կողմերն ընդունել են առաջարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Պուտինը խորին ցավակցություն է հայտնել Էրդողանին և Ասադին՝ Թուրքիայի և Սիրիայի տարածքում տեղի ունեցած տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ, որոնք բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ են դարձել։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել անհապաղ աջակցություն ցուցաբերել, որպեսզի Թուրքիայի և Սիրիայի իշխանությունները վերացնեն բնական աղետի հետևանքները։

Թուրքիայի նախագահը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին նման օպերատիվ և անկեղծ արձագանքի համար։ Նա հանձնարարել է Թուրքիայի իրավասու գերատեսչություններին ընդունել ռուս փրկարարների օգնությունը։

Ասադը նույնպես երախտագիտությամբ ընդունել է Ռուսաստանի նախագահի առաջարկը, և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները մոտակա մի քանի ժամվա ընթացքում կմեկնեն Սիրիա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Սիրիայի տարածքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին