Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընտրական համակարգի բարեփոխումներին
copy image url

Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընտրական համակարգի բարեփոխումներին

Ներքին 5 ամիս առաջ - 18:29 13-11-2024
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և նրանց է ներկայացրել ընտրական համակարգի զարգացման տեսլականը։ Դեսպան Մարագոսը պատրաստակամություն է հայտնել ԵՄ ծրագրերի շրջանակում աջակցել ընտրական համակարգի բարեփոխումներին։