Ներքին 4 տարի առաջ - 20:29 07-09-2022

Ասիական զարգացման բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդական, իրավական և քաղաքականության մշակման խմբի ղեկավար Քրիստինա Պակին և Գիտելիքի կառավարման և կլիմայական փոփոխությունների բաժնի ղեկավար Սուսանն Ռոթին։ Հանդիպման առանցքում է եղել հանրային կառավարման բարեփոխումների թեման:

Նախարար Անդրեասյանը նշել է, որ այժմ Հանրային կառավարման բարեփոխումները կառավարության առաջնահերթություններից է, որի իրագործումը, ինչպես մի շարք համապետական նշանակության այլ կարևորագույն բարեփոխումների իրագործումը, ստանձնել է արդարադատության նախարարությունը:

Սուսանն Ռոթը կիսվել է հանրային կառավարման ոլորտում իր ունեցած փորձով, պատրաստակամություն հայտնել ներդրումային ծրագրերից զատ, աջակցություն ցուցաբերել նաև մասնագիտական և փորձագիտական աշխատանքներում ևս:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ ոլորտում գործուն համագործակցության վերաբերյալ՝ ընդհուպ ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր:

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ձևավորման ընթացքը, որը նախատեսվում է ավարտին հասցնել գալիք տարեսկզբին: Նախարարը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները, դատաիրավական ոլորտում կատարված բարեփոխումները, ինչպես նաև խոսել է նոր ձևավորվող ներքին գործերի նախարարության և կառուցվելիք նոր քրեակատարողական հիմնարկի մասին:

Ասիական զարգացման բանկի գործընկերների այցի նպատակն է եղել ծանոթանալ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և թիրախավորել նոր ոլորտներ, որոնք կարող են նոր համագործակցության սկիզբ լինել արդարադատության նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա