Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 3 տարի առաջ - 14:46 04-02-2023

Դատարանը հայկական կողմի հիմնական պահանջը կբավարարի, բայց Ադրբեջանը միայն իմիտացիա կանի, թե կատարել է որոշումը

Կարծում եմ, ՄԱԿ-ի միջազգային դատարանը հայկական կողմի հիմնական պահանջը՝ ազատ տեղաշարժի իրավունքը կբավարարի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով որոշում կայացնելու։

«Կարծում եմ, քանի որ արդեն բազմաթիվ մարմիններ նման որոշում են կայացրել՝ դատական և ոչ դատական՝ հայկական կողմի պահանջը դատարանը հիմնական կբավարարի, բայց իրականում Ադրբեջանը կփորձի իմիտացիա անել, որ հերթական անգամ բավականին երկար ժամանակ շահի։ Ադրբեջանը կփորձի ներկայացնել նոր պնդումներ, որպեսզի ձգձգի դատական գործը։ Այսինքն, իրավական սպեկտը մենք կշահենք, այլ հարց է , որ Ադրբեջանն ամբողջությամբ չի կատարի որոշումը, իմիտացիոն, մանիպուլիացոն տարբեր հնարքների դիմելով։ Բայց սա էլ ռեսուրս է որը որոշ ժամանակ անց սպառվելու է, մնացածը ապագա զարգացումներից է կախված»։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը կներկայացնի, որ կատարել է որոշումը և ապահովված է ազատ տեղաշարժը և որոշ ժամանակով կբացի չանապարհը, հետո որոշ ժամանակով նորից կփորձի փակել։

«Այսինքն, իմիտացիոն միջավայր կստեղի, թե ճանապարհն անխափան աշխատում է։ Իրականում, հարցի դիրքերը իրավական դաշտում են, քանի որ, ի վերջո, ամեն ինչ շատ պարզ է մարդիկ խաղաղ հավաք են անում, ու ճանապարհ են փակել, որն անօրինական է։ Այսինքն, գործի հիմքերը իրավական դաշտում են, իսկ լուծման ապահովումը՝ քաղաքական։ Ամեն դեպքում՝ այս իրավական դաշը պետք է անցնենք, որպեսզի քաղաքական դաշտում լուծում ունենանք»։

Նա ընդգծեց, որ օրինակ ՄԻԵԴ-ում հարցի քննարկումից հետո որոշակի տեղաշարժ եղավ, հետևանքն այն էր, որ եթե առաջին 20 օրն առհասարակ ոչ մի տեղաշարժ ճանապարհով չկար, հետո աստիճանաբար որոշակիորեն այն սկսեց գործել։

«Դա իրավական գործընթացի արդյունք է, հետևաբար, իրավական գործընթացը որոշակի մեղամացում ապահովել է։ Հիմա պետք է շարունակաբար այս գործընթացը առաջ տանել, մինչև հարցի լուծումը։ Սակայն հարցն այն է, որ հնարավոր է, որ Ադրբեջանը ճանապարհը բացի, բայց մեկ այլ իրավիճակ ստեղծի, որի համար նույնպես պետք կլինի իրավական գործընթաց նախաձեռնել»։

Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝

• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե