Ներքին 3 տարի առաջ - 19:33 02-02-2023

Մենք վաղուց բաց ենք թողել Արցախը Հայաստանի անբաժանելի մաս ճանաչելու նպաստավոր պահը․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «53 օր է, ինչ փակ է Լաչինի միջանցքը: Բոլորը պահանջում են այն վերաբացել, սակայն քչերն են գիտակցում, որ միջանցքն այլևս չի գործելու այնպես, ինչպես գործել է, նույնիսկ՝ 54 օր առաջ:

Արդեն իսկ սկսել է ուրվագծվել այն ձևաչափը, որով, միջանցքի բացվելու դեպքում, իրականացվելու է միջանցքային անցուդարձը:

Գրեթե ամեն օր խաղաղապահները հայտարարում են, որ հումանիտար բեռ են տեղափոխել Արցախ: Ընդ որում, շատ անգամ չեն նշում, թե հատկապես ո՞ր ճանապարհով և ի՞նչ ծագումնաբանության բեռ է տեղափոխվել: Կարծում եմ, որ նմանօրինակ «բեռնափոխադրումները» որոշ ժամանակ ևս կշարունակվեն: Այնուհետև ռուսական կողմը՝ դեպի Արցախ փոխադրումների լիարժեք մենաշնորհ կստանա: Եվ ո՞վ ասաց, որ դեպի Արցախ ռուսական կողմի փոխադրումները պետք է անպայման Լաչինի միջանցքով իրականացվեն: Կարող են, չէ՞, ենթադրենք՝ Աղդամից, Հադրութից կամ Թալիշից բեռներ բերել: Կարծում եմ, որ այդպես էլ կվարվեն: Իսկ Լաչինի միջանցքը հիմնականում փակ կպահեն, քանզի սրանց նպատակը Արցախը Հայաստանից կտրելն է: Այսինքն, Արցախն առանց մթերքի չեն թողնի, սակայն Հայաստանի հետ կապը կցանկանան կտրել:

Ցավոք, մենք վաղուց բաց ենք թողել Արցախը Հայաստանի անբաժանելի մաս ճանաչելու նպաստավոր պահը: Կարծում եմ, որ արդի իրավիճակում եկել է Արցախի միջազգայնացնելու ժամանակը:

Հայաստանն առաջինը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և, հետևաբար՝ դեպի Արցախ «կյանքի միջանցք» ունենալու լեգիտիմ հիմք ստեղծի: Այլ քաղաքական օրակարգի առկայությունն այս իրավիճակում անիմաստ է և, միգուցե՝ վնասաբեր»:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ