Երևան +22°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:36 01-02-2023

Իշխանության թեզը, որ Բերձորի միջացքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է, վտանգավոր է. Գեղամ Մանուկյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։

Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ, որպես շրջանառվող փաստաթուղթ հիմք է ընդունվել հայտարարության այն տեքստը, որը Բերձորի միջանցքի փակելուց անմիջապես հետո ընդդիմությունը ԱԺ-ում դրեց շրջանառության մեջ. «Բայց ինչպես շատ հաճախ է պատահում, իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց, իր տարբերակն առաջարկեց, որը, մեր գնահատմամբ, սարսափելի անատամ տարբերակ էր: Հիմա լսումների հիմքում դրվել է մեր այդ հայտարարության նախագիծը»,-ասաց նա:

Հարցին, թե իշխանությունից ինչ-որ մարդիկ հրավիրվա՞ծ են այդ լսումներին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ ըստ կանոնակարգի, խորհրդարանական լսումները բաց են ԱԺ բոլոր պատգամավորների համար, պետք է ակնկալել իշխող խմբակցության պատգամավորների ներկայությունը, քանի որ օրախնդիր հարց է։

«Պաշտոնապես ԱԺ ղեկավարությանը փոխանցվել է, որ ցանկալի է Սուրեն Պապիկյանի ներկայությունը որպես նաև հարակից զեկուցող, քանի որ խոսքը օրախնդրի հարցին է վերաբերում։ Մեզ համար շատ կարևոր է հարցի քննարկումը, ոչ թե հարցը լոկ արծարածելը։ Դրա համար նույնիսկ պատրաստականություն ենք հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, քանի որ կան անվտանգային տարրեր, թեկուզ փակ նիստում լինի այդ քննարկումը»,- նշեց նա։

Հարցին՝ կարծում է իշխանությանը հետաքրքրո՞ւմ է Բերձորի հարցը, քանի որ տեսնում են տոտալ անտարբերություն, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Իրականում գործողությունները, որոնք իշխանությունը նախաձեռնում է, սարսափելի թերի է, իշխանությունը չի օգտագործում այն բոլոր գործիքակազմերը, որոնք ունի և այն թեզը, որ շրջանառում է իշխանությունը, թե Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չեն բանակցում, շատ ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի Հանրապետությանը, դա մղում է Արցախի իշխանություններին ոչ հավասար պայմաններում բանակցել Ադրբեջանի հետ։ Այս առումով, իրոք, իշխանությունների գոծողությունները խիստ վտանգավոր են, բայց նաև իշխանությունների վրա հանրային ճնշումը ստիպում է որոշակի, առնվազն հանրությանը մի քիչ ավելի հանգստացնող քայլեր ձեռնարկել։

Անցնող 50 օրերի ընթացքում ամենամեծ վտանգավորությունն իշխանության այն թեզն է, որ Լաչինի միջացքի բացելու պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահները, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության տակ դրված է երեք երկրների, այդ թվում Հայաստանի ստորագրությունը և Հայաստանի իշխանությունը Լաչինի միջանցքը բացելու հետ կապված ունի հավասարազոր պարտականություն»։

Ձեզ գուցե հետաքրքրի