Մամուլ 3 տարի առաջ - 08:23 31-01-2023

Եթե այս շոուն հաջող ընթանա, հաջորդ զոհը լինելու է Գեղամ Մանուկյանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում փետրվարի 7-ին հրատապ քննարկում է նախաձեռնել: Ինչպես հայտնի է՝ այդ օրը մեկնարկող ԱԺ քառօրյա հերթական նիստերին ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվելու։ Նախապես միջնորդությունները խորհրդարան ուղարկած գլխավոր դատախազը զեկուցելու է եւ պահանջելու է քրեական վարույթ սկսելուն համաձայնություն տալ, իսկ Սեյրան Օհանյանի դեպքում՝ նաեւ կալանքի թույլտվություն։

Ընդդիմադիրները կարծում են, որ պաշտպանության նախկին նախարարի դեմ իշխանության արշավի նպատակն Ազատում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից հանրային ուշադրությունը շեղելն է, ուստի որոշել են հենց այդ թեմայի վրա բեւեռել հանրության ուշադրությունը եւ արտահերթ նիստ անցկացնել բանակի եւ Ազատի հրդեհի թեմայով՝ կանխելով Սեյրան Օհանյանի դեմ ծրագրվող շոուն։

Ըստ այդմ՝ առաջարկել են քննարկումն անցկացնել փետրվարի 7-ի նիստի երկրորդ մասում։

Հրատապ քննարկումը, ըստ ներկայացված հիմնավորման, «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքներ»-ը թեմայով է։ Ընդդիմադիրներն ակնկալում են նաեւ, որ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն անձամբ ներկա կգտնվի քննարկմանը:

Ի դեպ, իրենց գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու նիստի օրը «հայաստանցիներն» այլ ակցիա էլ են ծրագրում, որն առայժմ գաղտնի են պահում։ Իշխանությունը որոշել է՝ եթե այս շոուն բարեհաջող ընթանա, եւ սպասված արդյունքն ստանան, հաջորդ զոհը լինելու է Գեղամ Մանուկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա