Ներքին 3 տարի առաջ - 17:17 25-01-2023

Արդյո՞ք 135 դպրոցում բռնաբարություն է տեղի ունեցել․ տնօրենի պարզաբանումը

«Մեր դպրոցում նման բան չի եղել։ Չգիտեմ՝ ինչու են դպրոցի անվան հետ խաղում»։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց տնօրեն Գարեգին Ներսեսյանն՝ անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, որ նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներից մեկը դպրոցի զուգարանում բռնաբարել է 3-րդ դասարանի աշակերտի։

Նշենք, որ այդ տեղեկությունը ֆեյսբուքյան հարթակում տարածել է Ռեգինա Պռազյան կեղծ էջը, որն ըստ շրջանառվող լուրերի, իշխանական է և պատկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Ներսեսյանը չի բացառում, որ դպրոցի անվան շուրջ նման կեղծ սկանդալային միջադեպերի տարածումը կարող է նաև քաղաքական բնույթ կրել․ «Ոչինչ չեմ բացառում, բայց այնպես չէ, որ ես կառչած եմ տնօրենի աթոռից»։

Oragir.News-ը կապվեց նույն դպրոց հաճախող երեխաների ծնողների հետ, ովքեր վստահեցնում էին, որ նման բան լինել չէր կարող․ «Այդ երեխան էլ ով իբրև թե բռնաբարել է փոքր դասարանի աղջիկ երեխայի, այդ խոսակցությունների ժամանակ հաճախում էր դպրոց, որ նման բան արած լիներ հաստատ չէր գա։ Նա քննիչներին ասել է, որ նման բան չի արել, ուղղակի գլուխ է գովացել։ Քննիչները 2 շաբաթ եկել, գնացել են դպրոց, տեսանկարահանող սարքերն են հավաքել, տարել։ Դպրոցն ամայի դաշտ չի, հաստատ ձայներ կլսվեին»,-ասաց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ վստահեցնում էր, որ սա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի․ «Մեր դպրոցի տնօրենը բավականին խիստ մարդ է, հնարավոր է, որ ոմանք դրանից «մրսած» լինեն»։

Նշենք, որ Ռեգինա Պռազյան կեղծ էջը գրել էր, որ Երևանի թիվ 135 դպրոցում 8 օր առաջ բռնաբարություն է տեղի ունեցել և ցածր դասարանի աշակերտի աղու պատռվածքով տեղափոխել են հիվանդանոց։ Սակայն տնօրենը ոստիկանության աշխատակցի հետ գործը կոծկել է։ Տուժող կողմը ևս լռում է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից