Ներքին 3 տարի առաջ - 14:17 18-01-2023

Կարգին Հայկոյի ներկայացումը սկսել է չհետաքրքրել քաղաքացիներին

Ամիսներ առաջ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը։

Մարությանը գրել էր. «Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»։

Այսնուհետև սեպտեմբերյան մարտերի պատճառով Մարությանը չեղարկեց սեպտեմբեր ամսի բոլոր ներկայացումները։
Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Քաղաքապետը» ներկայացման պրեմիերան: Tomsarkgh.am-ից հայտնում են, որ փետրվարի 6-ին և 7-ին Ժամը՝ 19:30-ին տեղի կունենա Հայկ Մարությանի մոնո-ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ է։

Այսօր Օragir.News-ը tomsarkgh.am-ից տեղեկացանք, որ քաղաքացիները սկսել են պասիվություն դրսևորել մոնոներկայացման տոմսերը ձեռք բերելու գործում։

Ակտիվ են, բայց ոչ այնպես ինչպես նախկինում։ «Նույն արժեքով ենք վաճառում, նույն ներկայացումն է, նույն տեղը, ամենինչ նույնն է, ուղղակի հետաքրքրվողների թիվն է նվազել»,- պատասխանեցին մեզ tomsarkgh.am-ից։

«Անցած անգամների նման չի սպառվում, բայց էլի սպառվում է, այս պահին դեռ ազատ տեղեր կան, բայց ներկայացման օրը սովորաբար դատարկ տեղեր չեն լինում»,-հայտնեցին tomsarkgh.am-ից ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ