Ներքին 3 տարի առաջ - 19:36 17-01-2023

Խնդիրները Փաշինյանի գրպանը գցեցի՞ն, թե՞ ինչ-որ մեկը Փաշինյանին ՀՀ գրպանը գցեց. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթը սկսեց ժողովրդի մեջ տարածված մի խոսույթ մեջբերելով, երբ ասում են՝ «դե, Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, գրպանն էին գցել այս ամենը»։

Մամիջանյանն ասաց, որ ներկայացնելու է բացառապես փաստեր վերջում նույն հայրենակիցների հետ, որ ի վերջո փորձեն հասկանալ՝ ով ում գրպանն ինչ գցեց։

«Առաջին անգամ պատմության մեջ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հակասություններ ունեն միմյանց հետ Արցախի ճակատագրի հետ կապված։ Ընդ որում, պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ այն չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում, իսկ պաշտոնական Երևանը դա, կարծես, չի ասում։

առաջին անգամ պատմության մեջ ՀՀ-ն հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություներից, առաջին անգամ ՀՀ բանակցողը սկսեց շրջանառել ադրբեջանական թեզեր: Դատեք ինքներդ՝ այսքանից հետո Փաշինյանի ջեբը ինճ-որ բան գցեցին, թե Փաշինյանին գցեցին մեր ջեբը։

Առաջին անգամ Երևանում պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ ՌԴ-ն և ռուսական բազան Հայաստանի անվտանգության սպառնալիք են։ Առաջին անգամ Հայաստանը մերժեց Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, մերժեց նաև ՀԱՊԿ օգնության փաթեթը, որը ներառում էր սպառազինության տրամադրում Հայաստանին։ Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Հայաստանի կողմից հիմնական բանակցողը ներմուծեց բանակցային գործընթաց Ալմա Աթայի հռչակագրի թեզը, որն աղերս ունենալ չի կարող Արցախայն հակամարտության կարգավորման հետ, այն պարզ պատճառով, որ դրանից մոտ 20 օր առաջ Արցախը ռեֆերենդումով անկախ է հռչակվել, և նաև այն պատճառով, որ Հայաստանը դրան միացել է վերապահումով։

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի անունից բանակցողը շրջանառեց ՄԱԿ-ի չորս բանաձևերը, որոնք մշտապես եղել են ադրբեջանական քարոզչամեքենայի թեզ։

Առաջին անգամ ԱԺ ամբիոնից հնչեց, որ մեզ զենք չեն վաճառում, երբ Արցախը բլոկադայի մեջ էր, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը միայն 8-րդ օրը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, այն էլ, ըստ իմ տեղեկություններով՝ դա եղել է պլանավորված հանդիպում, այլ ոչ թե իրավիճակով պայմանավորված։ Առաջին անգամ պատմության մեջ ՀՀ ԱԺ-ն հրաժարվում է ընդունել մի փաստաթուղթ, որտեղ հստակ գրված է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Առաջին անգամ պատմության մեջ Փաշինյանը չի ընդունում, որ Արցախը կարող է ունենալ կարգավիճակ, իսկ միջազգային հանրությունը դա ընդունում է»,- նշեց Հայկ Մամիջանյանը՝ առաջարկելով այսքանից հետո հասկանալ խնդիրները Փաշինյանի գրպանը գցեցի՞ն, թե՞ ինչ-որ մեկը Փաշինյանին ՀՀ գրպանը գցեց։




Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ