Ներքին 3 տարի առաջ - 20:58 12-01-2023

Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 2 անգամ

Հայաստանում 2022 թվականի հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվել է 85 մլն 914.8 հազար դոլարի ապրանք, որը 2.4 անգամ ավելին է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ 69 մլն 789.8 հազար դոլարի, որը 2021-ի հունվար-նոյեմբերի համեմատ ավելացել է 3.4 անգամ: Ծավալներով երկրորդը մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներն են՝ 3 մլն 859.6 հազար դոլարի, աճը 2021-ի հունվար-նոյեմբերի համեմատ կազմել է 70.8 տոկոս: Ծավալներով երրորդը մանածագործական իրերն են՝ 3 մլն 822.3 հազար դոլարի, որը, սակայն, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16.8 տոկոսով:

65.4 անգամ ավելացել է մարդասիրական օգնության կարգով ստացված հանքահումքային արտադրանքը՝ 307.3 հազար դոլարի:

Հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացված քարից, գիպսից, ցեմենտից իրերի ծավալը՝ 642 հազար դոլար, աճել է 10.9 անգամ, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերինը՝ 5 անգամ՝ կազմելով 1 մլն 130.9 հազար դոլար:
Նախորդ տարվա հունվար-նոյեմբերի ընթացքում ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ստացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 26 մլն 418.1 հազար դոլարի, որը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 3 անգամ, այնուհետև Իսպանիան՝ 14 մլն 368.8 հազար դոլարի, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը եղել է 9.3 անգամ, երրորդը՝ Հնդկաստանից է՝ 7 մլն 329.8 հազար դոլարի, աճը կազմել է 3.7 անգամ:

Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներից ստացվել է 287.3 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ԵՄ երկրներից՝ 39 մլն 689.1 հազար դոլարի, այլ երկրներից՝ 45 մլն 938.4 հազար դոլարի:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում