Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:56 11-01-2023

Ժամանակը թշնամու դեմ է աշխատում, ոչ թե մեր․ Ավետիք Չալաբյան

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երեկ թշնամական պետության պարագլուխը, Բաքվում մամլո ասուլիս տալով (զարմանալի զուգադիպությամբ, այն համընկել էր Երևանում իր «քաղաքակիրթ» գործընկերոջ ասուլիսի հետ), հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի և հայ ազգի հասցեին, պնդելով, որ ժամանակը մեր դեմ է աշխատում, և Հայաստանը օր առաջ պետք է ընդունի Ադրբեջանի պարտադրած կապիտուլիացիայի պայմանները:

Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդամենը մի պարզ հակադարձում կատարել թշնամուն՝ ժամանակը քո դեմ է աշխատում, ոչ թե մեր: Վերջին տաս տարում, թեև Ադրբեջանը հետևողական պատրաստվել է պատերազմի, նրա տնտեսությունը գտնվել է խորը ստագնացիայի մեջ, նավթային եկամուտները 2014-ից ի վեր շարունակ նվազում են, գազային աճող եկամուտները դա չեն կոմպենսացնում, երկրում տարեց տարի կրկնվող դաժան երաշտները ոչնչացնում են գյուղատնտեսությունը:

Ի հեճուկս տարածված միֆերին, Ադրբեջանում արդեն հիմա մի շնչին ընկնող համախառն եկամուտը զիջում է Հայաստանին (կարելի է դա տեսնել Համաշխարհային բանկի կից գրաֆիկից, որում դեռ չկան 2022 թ. տվյալերը), մեկ շնչի հաշվով ծնելիությունը արդեն դարձել է Հայաստանից պակաս, սոցիալական լարվածությունը շարունակում է աճել, և թշնամու պարագլուխը շատ լավ հասկանում է, որ հայատյացությունը և շովինիզմը իր իշխանությունը պահպանելու վերջին հուսահատ հանգրվանն է:

Անկախ նրանից, թե ինչ է բարբաջում քո «քաղաքակիրթ» գործընկերը իր անհեթեթ ասուլիսներին, թե ինչ են քեզ խոստանում տարբեր մայրաքաղաքներում, թե ինչ հույսեր ես ինքդ քեզ տալիս, մենք քո սպառնալիքներին ու շանտաժին տեղի չենք տալու: Մեր սուրբ հայրենիքի ամեն քարն ու թուփը, և նրանցից սնվող մեր ազգի ոգին, մեր ազատությունն ու արժանապատվությունը մեր համար ամեն ինչից վեր են: Որքան պետք է, կդիմանանք, որքան պետք է, կմաքառենք, որքան պետք է, կպայքարենք՝ բայց ի վերջո շուռ կտանք պարտության այս ամոթալի էջը, և կտեսնենք մեր ազգի վեր հառնող ոգին և նրա նոր հաղթանակները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը