Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:15 08-01-2023

Էդմոն Մարուքյանը արգելափակված Բերձորի միջանցքից տեսանյութ է հրապարակել

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որում Բերձորի միջանցքն արգելափակած ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան-ակտիվիստները ողջունում են ճանապարհի կողքին՝ ցանկապատից այն կողմ օկուպացված Շուշի քաղաքի տարածքում կանգնած ադրբեջանցի զինծառայողներին։

«Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը։

Ադրբեջանական «էկոակտիվիստները», որոնց աջակցում է Ադրբեջանի կառավարությունը, ողջունում են այն զինվորականներին, որոնց հետ 27 օր շարունակ արգելափակել են Լաչինի միջանցքը, որը աշխարհից Լեռնային Ղարաբաղ մատակարարման միակ ալիքն է։

Զզվելի…»,- գրել է Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է

Ձեզ գուցե հետաքրքրի