Ներքին 3 տարի առաջ - 14:15 28-12-2022

Փաշինյանը դեմ չէ ՀԱՊԿ-ին. ինչ խորհուրդ ունի նվեր ստացած մատանին

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի մասնակիցներին ակումբային մատանիներ են նվիրել։ 9 մատանի՝ Ամանորի շնորհավորանքներով և «Ռուսաստան» ու «2023» գրություններով, պատրաստվել են հատուկ գագաթնաժողովի համար, հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը։

Թե ի՞նչ խորհուրդ է կրում նվեր ստացած մատանին՝ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Փորձում են սիմվոլիացնել, որ դու այս խմբի անդամ ես, սա շատ կարևոր սիմվոլիզացիա է եղել ժամանակին ու մինչև հիմա պահվում է, որոշ դեպքերում որոշ համալսարաններում է դա պահվում ու մատանիները դրվում, որպես այդ համալսարանի անդամներ և այլն։

Արտառոց ու միստիկ դրա տակ ոչ մի բան չկա, և ստացվում է, որ կամ կարող է վերցնի այդ մատանին, կամ ոչ։ Հիմա այս նիստի՝ ԱՊՀ-ի շրջանակներում մատանի նվիրելը հետևյալն է, Նիկոլ Փաշինյանը եթե դեմ էր այդ կառույցին, ապա կարող էր չվերցներ դա, ստացվում է այնպես, որ եթե մեկը մեզ մատանի է տալիս, կարող է չվերցնել՝ ամոթին, այսպես ասած, զոհ չգնալով, դա լրիվ նորմալ երևույթ է, տվյալ դեպքում մեր ներկայացուցիչը վերցրել ու չի մերժել, նշանակում է, որ ինքը դեմ չէ ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ի մատանու դեպքում էլ դեմ չի լինելու, շատ ավելի նշանակելի էր այդ իրադարձության մատանու մասը, այլ՝ այն, որ Փաշինյանը գնացել էր հանդիպմանը ընտանիքով, վերցնելով իր հետ փոքր դստերը՝ հիշեցում անեմ, որ երբ հարցը գալիս հասնում է որոշակի իրավիճակների, օրինակ՝ պատժվելու, մարդիկ փորձում են ծածկվել իրենց երեխաներով, որովհետև երեխայի ներկայությամբ ոչ մի տղամարդու չեն մերժում, եթե ուշադիր լինենք երեխայի հագուստին էլ, սովետական էր, որը էլի խորհուրդ ուներ։ Ես չեմ տեսել որևէ ԱՊՀ երկրի ներկայացուցիչ, որ իր երեխայի հետ լիներ»։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը