Ներքին 3 տարի առաջ - 12:53 14-08-2022

ՌԴ քաղաքացին հայտնել է, որ «Հոլիդեյ» հյուրանոցում բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա մատանին. shamshyan.com

ՌԴ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ «Հոլիդեյ» հյուրանոցում շտապօգնության բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա՝ ադամանդե քարով թանկարժեք մատանին:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեպքի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նութեր են նախապատրաստվել և փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ահազանգով մեկնած ոստիկանության կենտորնական բաժնի օպերատիվ խմբին՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սահակյանի գլխավորությամբ, ՌԴ քաղաքացին հայտնել է, որ հյուրանոցի 329 համարում են գողությունը կատարել և, որ հնարավոր է, այն կատարած լինի իր կողմից հրավիրված շտապօգնության խմբի բուժքույրը:

Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ շտապօգնության բուժքրոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի