Արտաքին 3 տարի առաջ - 11:06 28-12-2022

Հաջորդ տարին պետք է վճռորոշ լինի Ռուսաստանի հետ պատերազմում. Զելենսկի

Հաջորդ տարին պետք է վճռորոշ լինի Ռուսաստանի հետ պատերազմում: Այս մասին երեկոյան տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է zn.ua կայքը:

«Մենք շարունակում ենք Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության ուժերի նախապատրաստումը հաջորդ տարվա համար: Սա պետք է լինի վճռորոշ տարի: Մենք հասկանում ենք, թե ինչ ռիսկեր կան ձմռանը, մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք գարնանը, ինչը նշանակում է, որ մենք հասկանում ենք, թե ինչ արդյունքներ պետք է ցույց տա պաշտպանության և անվտանգության ամբողջ ոլորտը»,- ասել է նա։

Զելենսկին նշել է, որ այս տարվա կարևոր արդյունքը եղել է ինչպես սեփական, այնպես էլ գերեվարված ռազմական տեխնիկայի վերանորոգման գործընթացի ստեղծումը։

«Առանձին քննարկել ենք զինամթերքի մատակարարման և զինտեխնիկայի վերանորոգման հարցը, մեզ հաջողվել է ստեղծել այնպիսի համակարգ, որ ոչ միայն վերանորոգված տեխնիկան վերադարձվի մարտադաշտ, այլ մարտադաշտից գրավված տեխնիկան վերցնենք և ծառայեցնենք մեր պետությանը։ Սա տարվա շատ կարևոր արդյունք է»,- ասել է Զելենսկին:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
11:21 Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի լուրը

Ձեզ գուցե հետաքրքրի