Արտաքին 3 տարի առաջ - 20:00 27-12-2022

Բայրամովը հայտնել է, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանը պետք է 8 գյուղ վերադարձնի Ադրբեջանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը սահմանազատման գործընթացում Ադբրեջանին պետք է 8 գյուղ «վերադարձնի»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է 2022 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում ադրբեջանական 8 գյուղ պետք է վերադարձվի։ Այս գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և այդ գյուղերի վերադարձը պետք է իրականացվի»,- ասել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ սահմանազատման շուրջ բանակցությունները Հայաստանի հետ քննարկումների կարևոր ուղղություն են։ Նրա խոսքով՝ 30 տարի շարունակ երկու երկրների միջև սահմանները չեն հստակեցվել, քանի որ այդ տարիների ընթացքում «Ադրբեջանի տարածքները Հայաստանի օկուպացիայի տակ էին»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը վերականգնել է «իր տարածքային ամբողջականությունը և վերահսկողությունը սահմանների նկատմամբ»։

Նա հավելել է, որ բոլոր իրավական փաստաթղթերը պետք է փորձաքննության ենթարկվեն, որից հետո շարունակվի սահմանազատման գործընթացը։ Վերջինս միևնույն ժամանակ Հայաստանին կոչ է արել չսահմանազատված հատվածներում «խուսափել սադրանքների իրականացումից»։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
11:21 Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի լուրը