Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:02 27-12-2022

Ամենահին մասնագիտությունը՝ «փաստաբանություն»․ Էրիկ Ալեքսանյանը շարունակում է գտնվել իր բարձունքում

Համացանցը քննարկում է հայտնի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կնոջ՝ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցման վրդովեցուցիչ փաստը։

Այսօր արդեն փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան չքմեղացող ստատուս էր գրել, թե ինքը մեղավոր չէ, որ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցված են, իսկ գրառման ամբողջ իմաստն այն էր, որ ինքը պարզապես անդրադարձել է մի խնդրի՝ չուզենալով ոչ ոքի վնասել։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն վարույթ էր հարուցել՝ հիմք ընդունելով փաստաբանի ֆեյսբուքյան գրառումը։ Բայց խնդիրն այն է, որ Գայանե Պապոյանը երկու բան թաքցնում է․ նախ՝ ինքը գիտեր, որ Աննա Փիլոսյանի վերաբերյալ ամեն ինչ գտնվում է մոնիտորինգի տակ, որովհետև առկա է քաղաքական պատվեր։ Իսկ քանի որ Ֆեյսբուքը հանրային տարածք է, գրառումը դիտվել է որպես հանրային հայտարարություն։ Ավելին՝ հայտարության պահին Աննա Փիլոսյանի նկատմամբ առկա էին մի քանի կարգապահական վարույթներ, սակայն իշխանություններին չէր հաջողվում նրան ենթարկել պատասխանատվության։ Բայց սա դեռ ամենը չէ։

Գրառումից հետո փաստաբան Գայանե Պապոյանը գնացել է Արդարադատության նախարություն ու տվել բացատրություն, որով ոչ միայն վերահաստատել է ֆեյսբուքյան իր գրառումը՝ հանրային հայտարարությունը, այլև պարզաբանել է, որ իր իրավունքները խախտվել են։ Սրանով փաստաբանն ավելի ծանրակշիռ հիմքեր է տվել, որ ԲԴԽ-ն վարույթ սկսի։

Այս պատմության մեջ առկա է նաև ուրիշ անձ, որը չի երևում․ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որը մի քանի օր առաջ է ազատվել կալանքից։ Իրավաբանների համայնքում վստահ են, որ Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան այս գրառումն արել է Էրիկ Ալեքսանյանի դրդմամբ։ Ֆեյսբուքյան բազմաթիվ հուզիչ գրառումներ կան այն մասին, թե ինչպես են նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Գայանե Պապոյանը գովերգում իրար, իրար կոչ անում՝ օգնել ինչ-որ հարցերում, օրինակ՝ Արուսյակ Ալեքսանյանն այս թիմին խնդրում էր, որ քվեարկեն իր օգտին, տարածեն ինչ-որ նյութեր, ինչպես նաև գովերգեն իրեն, ինչը նրանք սիրով արել են։ Այս դեպքը ֆեյսբուքյան վրդովմունքի պատճառ էր դարձել։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նույնիսկ հանրային բարոյականության մասին դասախոսությամբ էր հանդես եկել՝ ցույց տալու համար, թե ինչն է անբարոյական փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պահվածքում։ Ընդ որում, հենց այս բանավեճի ժամանակ էր Էրիկ Ալեքսանյանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին գրել, որ Արուսյակը «գտնվեց իր բարձունքում»՝ հրաշալի իմանալով, որ դատավորը քաղաքական պատվեր է կատարել։

Ստացվում է՝ սեփական շահից ելներով՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ոչ միայն փորձեց արդարացնել Արմեն Գրիգորյանի նկատմամբ ակնհայտ անհիմն դատական ակտ կայացրած Արուսյակ Ալեքսանյանին՝ պնդելով, որ «Արուսյակը գտնվել է իր բարձունքում», թեև պարզ էր, որ ուղղակի պատվեր էր կատարել, այլև դրանից հետո «փուռը տվեց» Ռուբեն Մելիքյանի կնոջը՝ Աննա Փիլոսյանին։ Բայց զավեշտալին այն է, որ նույն գործով կալանավորված երկու ընկեր-ընկերուհիներից մեկը՝ Էրիկ Ալեքսանայնը, այժմ գտնվում է ազատության մեջ և կարողանում է նոր պատվերներ վերցնել, իսկ մյուսը՝ «այլևս բարձունքում չգտնվող» Արուսյակ Ալեքսանյանը, գտնվում է կալանքի տակ, ինչից կարելի է ենթադրել, որ ամենահին մասնագիտությունը՝ «փաստաբանությունը», Էրիկ Ալեքսանյանը կիրառել է նույնիսկ իր մտերմագույն մարդու նկատմամբ։