Արտաքին 3 տարի առաջ - 14:30 27-12-2022

Անկարայում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

Անկարայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մարգոն կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված քրդական համայնքի երեք անդամների սպանությունից հետո Փարիզում քրդերի կողմից կազմակերպված ցույցերի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցերի կապակցությամբ։ Թուրքական կողմը պնդել է, որ Ֆրանսիայի որոշ պաշտոնյաների կողմից Թուրքիայի դեմ սև քարոզչություն է իրականացվում, իսկ որոշ գործիչներ օգտագործվում են որպես գործիք։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Փարիզում ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից իրականացված բռնարարքները պետք է պատշաճ վերլուծության ենթարկվեն Ֆրանսիայի կառավարության և հասարակության կողմից։ Անկարան հույս է հայտնել, որ Ֆրանսիան խոհեմ կգործի և թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններն առաջ տանեն իրենց նենգ ծրագրերը։

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ, երբ 69-ամյա տղամարդը սպանել էր 3 մարդու և վիրավորել մի քանիսին։ Նա ոստիկանությանը հայտնել էր, որ ատում է «օտարերկրացիներին»։

Ավելի ուշ Փարիզում քրդերի բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք շաբաթ օրը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Դեկտեմբերի 26-ին, այս միջադեպի կապակցությամբ երթերն ու բողոքի ցույցերը շարունակվում են նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
11:21 Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի լուրը