Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 27-12-2022

Դեսպանների հավաքն անասելիք է եղել, դիվանագետները դժգոհում էին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն բացել Արցախի ճանապարհը՝ ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական եղանակով։ Զենք գնել ու ներկրել չեն կարողանում, ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հրաժարվում են՝ Բրյուսելում եւ Մոսկվայում հանդիպումները չեղարկվեցին։ Ավելին՝ երբ միակ հույսը միջազգային ճնշումն է, իսկ դա ապահովելու միակ ձեւը ՀՀ դեսպանները՝ աշխարհի տարբեր երկրներում, նրանց կանչում են Հայաստան՝ իբրեւ թե ամենամյա դեսպանահավաքին մասնակցելու։

Դեկտեմբերի 20-ին Ջերմուկում կայացավ այդ հավաքը, որին մասնակցելու համար ժամանել էին բոլոր դիվանագետները՝ սկանդինավյան երկրներից մինչեւ ԱՄՆ ու Մերձավոր Արեւելք։ Սակայն հավաքն այնքան անասելիք է եղել, որ դեսպանները տրտնջում էին, թե՝ սրա՞ համար էին մեզ կտրում մեր գործից, բերում-հասցնում Հայաստան։ Ոչ մի նոր բան չլսեցինք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր

Ձեզ գուցե հետաքրքրի