Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:00 02-10-2023

Անիմաստ ու բարդ բառապաշարով հարցեր էին․ «Անգլերեն»-ի ուսուցիչները դժգոհում են ատեստավորման գործընթացից

Կամավոր ատեստավորմանը մասնակցած «Անգլերեն» լեզու դասավանդող ուսուցիչները ոչ միայն դժգոհ են ատեստավորման գործընթացից, այլև հորդորում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դադարեցնել այդ գործընթացը։

«Սա ուսուցչական համայնքի գլխատում է։ Գործընթացի արդյունքում «Անգլերեն»-ի հարյուրավոր ուսուցիչներ մեկնել են Չինաստան՝ այդ առարկան դասավանդելու։ Կարծում եմ, վերանայելու շատ բան կա կամավոր ատեստավորման առումով։ Ծավալի, բարդության ու ժամանակի անհամապատասխանությունը խանգարեց բոլորիս։ Քերականությունից զուրկ, անիմաստ հարցեր էին ու շատ բարդ բառապաշար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ուսուցիչներից մեկը։

Մեկ այլ ուսուցչի համար, սակայն, թեստը հեշտ է, ծանոթացել է համացանցում.
«Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել, կոնկրետ ինձ համար հեշտ էր»։

Ուսուցիչներն օրերս նաև դիմում են գրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանին՝ նշելով, որ առաջադրանքների բովանդակությունը չի համապատասխանում ուղեցույցին։ Նրանց փոխանցմամբ՝ բացակայել են ժամանակաձևերի համաձայնեցման, կրավորական սեռի, ուղիղ և անուղղակի խոսքի, ածականների, գոյականների հետ կապված առաջադրանքները։ Ուղեցույցում նշված չի եղել մեթոդաբանության մասին, իսկ թեստում առկա են եղել հարցեր՝ «Մեթոդիկա» առարկայից։ Պահանջները ձևակերպված են եղել թերի և մեծամասամբ շփոթեցնող՝ ինչն էլ ստեղծել է անորոշություն՝ ճիշտ կամ սխալ տարբերակներ ընտրելիս։ Կան բազմաթիվ վիճելի կետեր. այդ թվում նաև ընտրովի պատասխանով այնպիսի առաջադրանքներ, որոնց տարբերակներից մի քանիսը կամ 2-ը կարելի էր ճիշտ համարել։ Թեստում նկատվել է ընդարձակ ծավալ՝ ոչ համապատասխան ժամանակահատվածով։ Թեստի առաջադրանքները վերցված են հանրահայտ TKT քննական հարցաշարից ինչը չի համապատասխանում ՀՀ հանրակրթական ուսումնական ծրագրերին։

ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքվեցինք ՝ արդյո՞ք վերանայվելու են միավորները, պատասխանեցին, որ հարցն ուսումնասիրվում է։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան