Հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են, օժտված հարուստ բառապաշարով
copy image url

Հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են, օժտված հարուստ բառապաշարով

Ներքին 3 տարի առաջ - 14:29 02-08-2021

Եթե ​​որևէ մեկը հայհոյելու համար ձեզ նախատում է, ապա հանգիստ եղեք՝ գիտությունն ու գիտնականները ձեր կողմից են:

Այս անգամ ոչ թե բրիտանացի, այլ ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ հայհոյանքի հարուստ զինանոց ունեցող մարդիկ, ըստ հետազոտությունների, ունեն նաև ավելի հարուստ բառապաշար, քան քաղաքավարի մարդիկ:

Այլ կերպ ասած, եթե դուք գիտեք շատ ու տարբեր հայհոյանքներ, ապա ամենայն հավանականությամբ դուք խելացի և զարգացած անձնավորություն եք:

Փաստորեն, այս ուսումնասիրությամբ ամերիկացի գիտնականները հակասում են այն տարածված կարծիքին, թե իբր մարդը հայհոյում է այն ժամանակ, երբ չի գտնում իր կարծիքն արտահայտող բառեր:

Language Sciences ամսագրում լույս տեսած հոդվածում գիտնականները մի քանի եզրակացության են հանգել:

Նախ նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ տղամարդկանց և կանանց հայհոյանք արտահայտող բառապաշարի միջև էական տարբերության չկա. երկու սեռերն էլ տիրապետում են հայհոյանքների միևնույն քանակին:

Միևնույն ժամանակ, դրական հարաբերակցություն է հայտնաբերվել մարդու իմացած հայհոյանքների և նրա բառապաշարի հարստության միջև:

Այսպես կոչված «արգելված» բառերի օգտագործման քանակն, ըստ հետազոտության հեղինակների, կարող է լինել լեզվական առողջ ունակության ցուցիչ, այլ ոչ թե՝ բառապաշարի պակասուրդի նշան:

«Իմաստների նրբությունները հասկանալու կարողությունը վկայում է ոչ թե թերզարգացած, այլ զարգացած լեզվական ունակությունների մասին»,-ասվում է հոդվածում:

Ըստ մեկ այլ հետազոտության էլ՝ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են:

Հետազոտությունը կատարվել է Նիդեռլանդների Մաաստրիխտի համալսարանի գիտնականների կողմից, որոնք ուսումնասիրել են հայհոյանքի օգտագործման և ազնվության միջև կապը:

Ըստ ուսումնասիրողների՝ մեր հասարակությունը միանշանակ վերաբերմունք չունի հայհոյանքի նկատմամբ. մի կողմից, ենթադրվում է, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են հայհոյում, ավելի հակված են խախտելու սոցիալական նորմերը, մյուս կողմից՝ զգացմունքային իրավիճակներում անպարկեշտ բառերի օգտագործումն անկեղծության ցուցիչ է:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անկեղծության և հայհոյանք օգտագործելու միջև որոշակի կապ կա:

Ստացված արդյունքները միանշանակ հաստատեցին գիտնականների առաջ քաշած վարկածն այն մասին, որ հայհոյելու և անկեղծության միջև դրական հարաբերակցություն կա, օրինակ՝ անմեղ մարդիկ հարցաքննությունների ժամանակ ավելի հաճախ են օգտագործում ոչ նորմատիվ բառապաշար:

Ուսումնասիրության երկրորդ փուլի ընթացքում հոգեբանները պարզել են, թե ինչպես է հայհոյանքի օգտագործումն ազդում հասարակության ձեռքբերումների վրա:

Նրանք օգտագործել են ԱՄՆ տարբեր նահանգներում պետական ​​մարմինների թափանցիկության և հաշվետվողականության վերլուծության արդյունքները և կազմել թափանցիկության ամենաբարձր ցուցանիշ ունեցող նահանգների վարկանիշը:

Այնուհետև նրանք համեմատել են ամերիկյան տարբեր քաղաքների բնակիչների՝ սոցիալական ցանցերում ազատ արտահայատվելու հնարավորությունները, և պարզել, որ այն նահանագներում , որտեղ կարելի է ազատորեն հայհոյել, պետական կառույցներն ավելի արդյունավետ ու թափանցիկ են աշխատում, քան այնտեղ, որտեղ հայհոյելու վրա տաբու է դրված:

Հետաքրքիր է հետևել, թե Հայաստանում համապատասխան օրենքն ընդունելուց հետո ինչպիսի արդյունավետությամբ կաշխատեն պետական մարմինները:

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան