Արտաքին Սպորտ 3 տարի առաջ - 16:54 26-12-2022

Էրդողանը հայտնել է Մեսին և Ռոնալդուն չեն կարող համեմատվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արգենտինացի Լիոնել Մեսին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն չեն կարող համեմատվել: Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Էրզրումում երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Թուրքիայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Կրիշտիանու Ռոնալդուն ենթարկվել է քաղաքական պատժամիջոցների։ Նրա խոսքով՝ աշխարհի առաջնության ժամանակ Ռոնալդուի նկատմամբ անարդար վերաբերմունք է ցուցաբերվել։

«Ցավոք, նրա նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ են կիրառվել։ Այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստին խաղի ավարտից կես ժամ առաջ խաղադաշտ դուրս բերելը նրանից էներգիա է խլում»,- ասել է նա։

Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է, որ Ռոնալդոն աջակցում է Պաղեստինի ազատագրական պայքարին։

Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Մարոկո խաղի ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն փոխարինման է դուրս եկել միայն երկրորդ խաղակեսում, և Պորտուգալիան պարտվել է 0-1 հաշվով:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
11:21 Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի լուրը