Ներքին 3 տարի առաջ - 01:33 26-12-2022

Ռուսները մեր հաշվին զիջումներ են անում թուրքերին․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարզ բացատրեմ նրանց, ովքեր դեռ չեն հասկացել թե որն է հայտնի անձի նպատակը։
Ռուսները սուրբ չեն, ոչ էլ մեր պրոբլեմներով են տառապում, իրենք իրենց խնդիրներն են լուծում, մեր հաշվին զիջումներ են անում թուրքերին, որ ժամանակ շահեն, մինչեւ Ուկրաինայում տեսնեն ինչ է լինելու, որ հարմար պահին ռեւանշ վերցնեն Թուրքիայից, որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան կարմիր գծեր են հատել, մտել են ռուսների ու իրանցիների տունը, սպառնում են իրենց ամբողջականությանը։

Հետեւապես, ռուսները հասկանում են, որ եթե հեռանան Արցախից, հետո կորցնելու են Հարավային Կովկասը, հետո Կենտրոնական Ասիան, հետո տարոսը Հյուսիսային Կովկասին ու Վոլգայի ավազանին է լինելու։

Հիմա գամ հայտնի անձին։ Այդ անձն ունի պայմանավորվածություն հանձնել Արցախը, հետո Սյունիքը (արդեն անկախ իր ցանկությունից)։ Ինչի համար է դա անում, արդեն հետաքննության հարց է։Սա է հիմա կատարվում»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ