Ներքին 5 տարի առաջ - 12:22 28-07-2021

Խնդիրը ճնշումների միջոցով նոր զիջումներ կորզելն է. Տիգրան Աբրահամյան

Սահմանային լարվածությունն ուղիղ առնչություն ունի նախատեսվող բանակացություններում և քննարկումներում տեղի ունեցող զարգացումների հետ:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ» ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, ստացվում է, որ բանակցությունների սեղանին կա դրված փաստաթուղթ, և ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր հայտնի և բազմիցս օգտագործած գործիքակազմին՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու և հետագա բանակցություններում առավելագույն զիջումներ կորզելու համար:

«Խնդիրը Հայաստանի և հայ հանրության վրա ճնշումներ գործադրելն ու այդ ճանապարհով ՀՀ իշխանություններից քաղաքական բանակցություններում իրենց համար ցանկալի փաստաթուղթ ստանալն է»,-փաստեց Տիգրան Աբրահամյանը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո, հավանաբար, եղել են նաև որոշակի հարցերի շուրջ ընդհանուր փոխըմբռնումներ, բանավոր պայմանավորվածություններ, որոնք ժամանակի ընթացքում չեն իրականացվել, կամ նոր նախապայմաններ են առաջ քաշվել և արդյունքում ունենք այս իրավիճակը:

Նրա փաստմամբ՝ հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում սահմանի տարբեր հատվածներում առկա իրադրությունը, ենթադրելի է, որ ՀՀ զինված ուժերը սահմանի ուժեղացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են իրականացրել, և ընդհանուր տրամաբանության մեջ այս մարտերն սպասելի են եղել:

«Սահմանային նոր լարվածությունները կախված են բանակցային հետագա գործընթացների արդյունքից»,- կարծիք հայտնեց Տիգրան Աբրահմայանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Սահմանային իրավիճակն այս պահին համեմատաբար կայուն է։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը