Արտաքին 3 տարի առաջ - 20:49 22-12-2022

Բայդենը հայտնել է Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա հաղթել պատերազմում, սակայն անհրաժեշտ է բանակցել այդ երկրի նախագահ Վլադմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, Բայդենն այս մասին ասել է Վաշինգտոնում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Բայդենը շեշտել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային, որպեսզի նա հաջողության հասնի մարտի դաշտում։

«Պատերազմը կարող էր ավարտվել այսօր, եթե Պուտինն ընդհանրապես արժանապատվություն ունենար և ճիշտ վարվեր, ուղղակի ասեր՝ դուրս բերեք զինվորականներին, բայց դա հիմա չի լինի։ Հետևաբար մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, որպեսզի հաջողության հասնի մարտի դաշտում՝ մեր, մեր եվրոպացի դաշնակիցների և այլոց օգնությամբ»,- նշել է Բայդենը։

Վերջինս միևնույն ժամանակ նշել է, որ Պուտինն անձամբ խոստովանել է, որ Ուկրաինայում պատերազմն ավելի բարդ է, քան ինքն էր պատկերացնում։ « Նա կարծում էր, որ կարող է կոտրել ՆԱՏՕ-ն: Պուտինը կարծում էր, որ ռուսերեն խոսող ուկրաինացիները կողջունեն ու կընդունեն իրեն։ Նա սխալվեց և մինչ օրս սխալվում է, և երբ Պուտինի համար պարզ դառնա, որ նա չի կարող հաղթել այս պատերազմում, հենց այդ ժամանակ նախագահ Զելենսկին կկարողանա որոշել, թե ինչպես է ուզում ավարտել այս պատերազմը»,- ասել է Բայդենը։

Բայդենը նաև հայտնել է, որ միջազգային քաղաքականության մեջ դեմ առ դեմ հանդիպումներին այլընտրանք չկա։ «Ամբողջ քաղաքականությունը անձնական է, դա միասին նստելն ու իրար աչքերի մեջ նայելն է։ Չես կարող դա փոխել՝ լինի դա ընկեր, թե հակառակորդ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։

Նա եզրափակել է, որ Զելենսկիի հետ իր դեմ առ դեմ հանդիպման ժամանակ համոզվել է, որ Ուկրաինայի նախագահը կարող է իրեն զոհաբերել իր երկրի համար։ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ուկրաինայի նախագահը հաջողության հասնի»,- եզրափակել է Բայդենը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել