Երևան +23°
Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:40 22-12-2022

Ցավոք, մի քանի մարդ մահացել է, և դիերը չենք կարողանում բերել. Ռուբեն Վարդանյան

11-րդ օրն է, որ Բերձորի միջանցքը փակ է, բլոկադայի մեջ ենք, հոգեբանական ծանր վիճակ է, մի մասի մոտ ագրեսիա է կուտակվել, թե ինչու ոչ մի բան չի արվում, մյուսների մոտ դեպրեսիա է սկսվել, և սա հասկանալի է, աշխարհում ամեն տեղ կատարվում են նման բաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ուզում եմ ձեզ խնդրել որպես պատասխանատու մարդ, որ հավատաք, որ մենք ամեն ինչ անում ենք, ինչքան հնարավոր է արագ փոխելու իրավիճակը և գտնելու լուծումները: Մյուս կողմից մենք մեր արժանապատվությունը չպետք է կորցնենք, լուծումները գտնենք այնպես, որ կախված չմնանք Ադրբեջանից:

Իսկապես իրավիճակը ծանր է և սննդի, և բենզինի հետ կապված: Մենք հավատացեք, որ ամեն ինչ անում ենք, որ լուծումներ գտնենք տարբեր խնդիրների հետ կապված: Մենք այսօր հանդիպելու ենք ծնողներին, որոնք երեխաները մնացել են Հայաստանում, պետք է հասկանանք՝ ինչ կարող ենք անել այս իրավիճակում: Շատ կարևոր է, որ երեխաները միանան իրենց ծնողներին, մյուս կողմից շատ լուրջ խնդիր ունենք՝ 120.000 մարդ գտնվում է բլոկադայի մեջ: Ցավոք սրտի, մի քանի մարդ մահացել է, և դիերը չենք կարողանում բերել: Ունենք ընտանիքներ, որոնք բաժանված են այս օրերին և սա դառնում է ավելի լուրջ և երկարաժամկետ խնդիր:

Առաջինն ուզում եմ ասել, որ պատասխանատու ենք, աշխատում ենք, անելու ենք, երկրորդ՝ չենք թողնի ոչ մեկին այս ամենը դարձնել քաոս, երրորդ՝ անպայման լրատվամիջոցներով որոշումների մասին հայտարարելու ենք, թե հստակ ինչ ենք անում, մինչև վերջ այս գործը լավ չի արվում, հիմա ավելի շատ պետք է արվի: Մենք պատրաստ ենք 24 ժամ աշխատանքի մեջ լինել, մենք գիտենք որ դա կարևոր է»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը տեղեկացրեց, որ երեկ Երևանից հայտնի բիզնեսմեն է զանգել, որ իմանա՝ ինչպես են. «Ասում եմ՝ ոչինչ, ասում է՝ երբ ես գալու Երևան, 25-26-ին կլինե՞ս Երևանում, ասում եմ՝ չես հասկանում, որ մենք բլոկադայի մեջ ենք, ասում է՝ չես կարա՞ մի հատ գաս-գնաս: Մի կողմից զայրացած էի, որ նման վերաբերմունք կարող է լինել Երևանում, մյուս կողմից ասում եմ իրենց մոտ ինֆորմացիայի ուրիշ մոտեցում է։ Մյուս ընկերս զանգեց, ասում է՝ շատ վատ եմ զգում, որ չեմ կարողանում ինչ-որ ձևով օգնեմ: Ես ասացի՝ ես հիմա ամենաերջանիկ մարդն եմ, ես 54 տարեկան լինելով, երջանիկ և հաջողական գործարար լինելով, հայր և ամուսին, տղա լինելով, ես ամենաերջանիկ օրերն եմ ապրում: Ես աշխատում եմ իմ ազգի համար, իմ գիտելիքները, փորձը, ինչ ունեմ, դրել եմ, և ամենակարևորը ինչպես անել, որ իմ հայրենիքը մնա անկախ, ուժեղ այս պատմական ժամանակաշրջանում: Մենք անում ենք շատ կարևոր բան ոչ միայն մեզ համար, այլև ապագա սերդնի համար»:

Ամենից շատ դիտված

15:07 Գեղարքունիքում 3 կանայք սարում կայծակնահարվել են. 1-ը տեղում մահացել է, 2-ը՝ հոսպիտալացվել. shamshyan.com
13:40 Նոր մանրամասներ. Օձունում փոցխով սպանված տղամարդն ուներ կին ու երեխաներ
17:00 Կայծակից մահացած 59-ամյա կինը Սարուխան գյուղից էր․ նոր մանրամասներ 
13:00 Ինչ են թաքցնում ժողովրդից․ Փաշինյանն ուզում է հրաժարակա՞ն տալ, թե՞...
16:02 Բերման էր ենթարկվել «Արարատի» նախկին անվանի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը
16:30 Սենսացիա. Փաշինյանը հանել է Սարդարապատում դրված բոլոր ծաղկեպսակները, որ իրենը դնի
12:45 Աաաաա. Արծրուն Հովհաննիսյանի սպառիչ պատասխանը Ապարանում
20:00 Արագը դանդա՞ղ է. ինչու է Փաշինյանը ժողովրդին հիմարի տեղ դնում
23:00 Գևորգ 5-րդ կաթողիկոսի մերժումը. եթե հայկական ուժերը չեն կարող պաշտպանել Էջմիածինը, ապա ես ինքս կանեմ
15:30 Փաշինյանը «աբառոտկի գել» է․ ոստիկաններն էլ կաթողիկոսին թույլ չեն տալիս մտնել Սարդարապատի հուշահամալիր