Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:00 17-12-2022

ԱԺ պարիսպներն ավելի են բարձրացրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«2018-ից հետո քաղաքացիների առջեւ Ազգային ժողովի դռները բացած իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով հայտարարում էր, թե քաղաքացիների առջեւ փակ դռներ այլեւս չպիտի լինեն, վերջին երկու տարիներին ոչ միայն փակեց հանրային շենքերի դռները, այլեւ մի քանի շերտով զոդեց դրանք, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով չկարողանա անցնել դրանցից։

Փակվեցին ԱԺ-ի, նախագահականի դարպասները, կառավարական առանձնատների ցանկապատի ճեղքերը փակեցին, որ անգամ արանքներից ոչինչ չերեւա, մի քանի շերտ ոստիկանական պահակազորներ կարգեցին, վարչապետի, նրա ընտանիքի անվտանգության ուժերը բազմապատկեցին եւ անվտանգության ծառայողներ կցեցին անգամ այն ՔՊ-ականներին, որոնց դա օրենքով չէր հասնում, բայց քանի որ ընդդիմությանը քլնգում, փաշինյանական ոճի ստատուսներ էին գրում, հատուկ կարգավիճակ ստացան: Խորհրդարանի շենքի պարիսպների երկարությամբ փշալար քաշեցին, հիմա էլ, պարզվում է` բարձրացրել են պարիսպները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը