Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:16 16-12-2022

Ինչքան սաստկանում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, այնքան հրատապ է մեր պահանջը․ Մենուա Սողոմոնյան

Պահանջում ենք, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի՝ Ռուսաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման համար գործընթաց սկսվի։ Այս մասին այսօր ՌԴ դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով իրենց պահանջի վերջին՝ Արցախի ինքնորոշման ճանաչմանը վերաբերող կետին, ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Մենք պարտավոր ենք այդպիսի պահանջներով հանդես գալ։ Դա դեռ ՀՀ կառավարությունը պետք է աներ 44-օրյա պատերազմի օրերին։ Դա չարվեց, հետագայում ևս չարեցին։ Ադրբեջանի կողմից Արցախը ցեղասպանելուն ուղղված գործողությունների սաստկացմանը զուգահեռ որևիցե գործընթաց ճանաչման ուղղությամբ ՀՀ կողմից չի սկսվում։ Մենք մեր «Համախմբում»-ը ձևավորեցինք հենց Արցախի ճանաչման պահանջով, այդ պահանջը մնում է ուժի մեջ։ Ինչքան սաստկանում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, դա նշանակում է՝ այնքան հրատապ է այդ պահանջը, որը ներկայացնում ենք նաև ՌԴ-ին, ՄԱԿ-ին, և այլոց»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում