Ներքին 3 տարի առաջ - 09:12 16-12-2022

Կա՞ր արդյոք Արծրուն Հովհաննիսյանի գործողություններում պետական դավաճանության հանցակազմ, թե՞ ոչ. փաստաբան


44 օրյա պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանի մասին այնքան Է խոսվել, որ կարծես թե ասելու բան չի մնացել, բայց...:
Օրերս ծանոթանում էի գործի նյութերին և հանդիպեցի հետևյալ տեղեկատվությանը.
2020թ հոկտեմբերի 19-20-ին ազերները գրավում են Կովսականը (Զանգելան), դպրոցի շենքի վրա դնում իրենց դրոշը և նկարելով գցում համացանց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.

Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 21-ին մերոնք հրաման են ստանում Կովսականում կատարել մարտական առաջադրանք, սակայն ընկնում են շրջափակման մեջ, 40 անձ սպանվում կամ գերեվարվում է:

Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 22-ին Արծրուն Հովհաննիսյանը ,,Հայլուր,, ծրագրի ընթացքում հայտնում է, որ մերոնք ազերներին կոտորել են Կովսականում, իսկ դրոշը կեղծ է:

Հասկանում ե՞ք. Կովսականը գրավված, դպրոցի տանիքին դրոշը դրած, մերոնց գործողությունները ձախողված, 40 անձ սպանված կամ գերեվարված, իսկ Արծրունն ասում է, չհավատաք. աննախադեպ հաղթանակ ենք գրանցել:

Դե իսկ հետո քննիչի մոտ ցուցմունք է տալիս, որ սխալվել է:
44 օր սրանք մեզ կերակրել են էսպիսի կտերով ու մենք էլ կույր հավերի նման կերել ենք էդ կտերը:

Կա՞ր արդյոք Արծրունի գործողություններում պետական դավաճանության հանցակազմ, թե՞ ոչ, դեռ կքննարկենք:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում