Ներքին 4 տարի առաջ - 13:28 20-07-2022

Անձին պետական դավաճանության համար մեղադրանք են առաջադրել ՀՀ վարչապետի ֆբ ստատուսները թշնամուն փոխանցելու համար․ փաստաբան

Անձին պետական դավաճանության համար մեղադրանք են առաջադրել, քանի որ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է փոխանցել ադրբեջանցի և թուրք անձանց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Վարդուհի Սարգսյանը։

Նա հավելում է․ ««Պետական գաղտնիք» հանդիսացող տեղեկությունները եղել են պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետի ֆբ ստատուսները։ Հասկանալով, որ վիճակը լուրջ է ՝ մեղադրանքը փոփոխվել է, սակայն այդ մասին ՀՀ քաղաքացիներից շատ քչերը գիտեն։

ԱԱԾ-ն պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել է առնվազն հարյուրավոր մարդկանց ու կալանավորել։ Բազմաթիվ անձանց վերաբերյալ պատրաստվել են ռեպորտաժներ ՝ ընդհուպ տանից բերման ենթարկելուց սկսած, և ցուցադրել հասարակությանը (իհարկե անձնական տվյալները չհրապարակելով)։ Սակայն այդ նույն ԱԱԾ-ն այդ նույն մարդկանց վերաբերյալ հանցակազմի բացակայությամբ վարույթներ կարճելիս նման ռեպորտաժներ չի պատրասում, մինչդեռ դեպքեր են եղել, երբ դպրոցում մեղադրյալի մանկահասակ երեխայի հետ դադարել են շփվել մնացած երեխաները, քանի որ նրա հորը առաջադրված մեղադրանքի մասին իմացել են նույնիսկ դպրոցականները»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում