Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Այդ միջոցառումների մեջ ներառվում էր նաև, անհրաժեշտության սահմանափակել Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը
Oragir.News-ի հետ զրույցում խոսելով արդեն իսկ «շրջափակման» մեջ գտնվող Արցախում մարդկանց տեղաշարժի սահմանափակումից, ասաց.
«Իրավիճակը ճգնաժամային է, իսկ Ադրբեջանցիների փակած ճանապարհը, իրենց հատուկ ռազմական գործողության ընդամենը մի էլեմենտն է, որից հետո չի բացառվում, որ սադրանքներ լինեն ամբողջ սահմանում, շրջաններում, ուստի և այս պայմաններում, երբ որ հակառակորդը կոնկրետ գործողություններ է իրականացնում սակմանափակումների կարիքը կա։ Մարդիկ իրենց դիզկոնֆորտ զգան ներսում և իրենց տարածքից դուրս, տեսականորեն չի բացառվում, որ, օրինակ՝ մարդկանց նյարդերը տեղիք տան և փորձեն այդ Շուշիի Քրարինտակի մոտ փակված ճանապարհը ուժով բացել տեսականորեն, որովհետև ադրբեջանցիները արդեն զինական ներկայություն ունեն»։
Ըստ Նահապետյանի՝ այդ սահմանափակման իմաստն այն է, որ կարողանան սահմանափակել արցախցիների և ադրբեջանցիների միջև կոնտակտը։ «Հիմա եթե մինչև այդ անցագրային կետը Արցախի իշխանությունները չփակեն հնարավոր է մի քանի հարյուր հոգի գրոհել Ադրբեջանցիների վրա, ես կարծում եմ՝ սահմանափակման իմաստը ոչ միայն ներսում, այլև այդ սահմանին, այն է, որ կարողանան բացառել ադրբեջանցիների հետ կոնտակտը»։
«Դա պետք է արվեր շատ վաղուց, երբ որ 5-10 հոգի էին կանգնած և այսպիսի էսկալացիա չկար, Արցախի մեր հայրենակիցները շատ հանգիստ այդ 5-10 հոգուն առանց խաղաղապահների միջամտության կարող էին այդ ճանապարհից հեռացնել»։
Հարցին, թե դա տեղին կլիներ, Նահապետյանը պատասխանեց. «Այն ժամանակ կարծում եմ՝ այո։ Առաջին փակման ժամանակ 5-10 հոգի էին, դա կարծում եմ որևիցե խնդիր չէր առաջացնի»։
Հետաքրքվեցինք Նահապետյանից, իսկ արցախցիների նման քայլը պատճառ չէր դառնա հետագայում ավելի լայնածավալ ռազմական գործողությունների, Նահապետյանը պատասխանեց. «Եթե հիմա որևիցե մեկը փակում է այն ճանապարհը, որը իր սեփականությունը չի, ինքն այդտեղ իրավունքներ ունի այնքանով, որքանով որ մնացածը, ապա այդ փակելը, բնականաբար, մյուս կողմից հակազդեցություն է առաջացնելու։ Ես կարծում եմ՝ դա շատ ավելի վաղուց պետք է արվեր։ Նման փորձ արվեց Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում առաջին անգամ փակելու հաջորդ օրը, երբ ադրբեջանական ավտոշարասյունը ուղեկցությամբ ռուս խաղաղապահների կանգնել էին գյուղի մոտակայքում և փորձել էին փակել ճանապարհը։ Այդտեղ գյուղացիներն էին միջամտել և այդտեղ քաշքշուկ և բռնություն էր եղել, ադրբեջանցիներն այդտեղ ըստ արժանավույն պատասխան էին ստացել։ Դրանից հետո էլ նման փորձ չարվեց այդտեղ։
Փորձ էր արվել Կաշենի հանքավայրը գրավել ուղղակի և ըստ իմ ունեցած տեղեկությունների ևս խիստ համարժեք պատասխան է ստավել և դրանից հետո այլևս փորձ չի արվել, այդ հանքավանը գրավելու։ Ադրբեջանը որտեղ նոր-նոր գործողություն է սկսում, որտեղ խմորման փուլում է այդ պահին պետք է համարժեք գործողություն ստանա, եթե չի արվում այս պահին ունենք այն ինչ ունենք»։